Ստեղծագործում եմ․․․ · Գրականություն

Մտահոգությունը չի վերացնում վաղվա խնդիրները, այլ․․․

Մտահոգությունը չի վերացնում վաղվա խնդիրները, այլ ավելի է հետաձգում դրանց լուծումները։ Յուրաքանչյոր մարդ, խնդիրներ ունենալու դեպքում մտահոգվելու փոխարեն պետք է դրանք լուծելու քայլեր ձեռնարկի: Եթե միայն մտահոգվենք, թե ինչ կարող է լինել խնդիրը չլուծելու դեպքում, ապա դրա լուծումն ավելի կերկարաձգվի և կբերի ավելի մեծ խնդիրների:Եթե խնդիրը բարդ է և մարդը գիտակցում է, որ միայնակ անկարող է այն լուծել, մի պահ պետք է հիշի իրեն հարազատ մարդկանց մասին, ովքեր օգնության ձեռք կմեկնեն նրան: Մտահոգվելու համար մեր ժամանակը շատ սահմանափակ է, դրա համար պետք ցանկացած միջոցներով արագ խնդրին լուծում գտնել, հակառակ դեպքում խնդիրները կավելանան և լուծում գտնելը զգալիորեն կդժվարանա:

Գրականություն

Գրականություն 10․10․22

Առաջադրանքներ`

Մեկնաբանի’ր նամակը։

Մենք, սխալմամբ կարծելով, որ մեր ապրելու ժամանակն անսահմանափակ է, մտածում ենք, որ կհասցնենք անել այն ամենը, ինչ ցանկանում ենք, կհասցնենք ասել այն, ինչ պետք է։Սակայն, երբ արդեն շատ ուշ է լինում ինչ-որ բան փոխելու համար, հասկանում ենք, թե ինչքան կարճ էր մեր կյանքն ու ինչքան բան չհասցրինք անել։

Շարունակել կարդալ “Գրականություն 10․10․22”
Ֆիզիկա 8

Ֆիզիկա 10-14․10․22

Քննարկվող հարցեր՝

1.Նյուտոնի առաջին օրենքի ձևակերպումը:

Մարմինը պահպանում է իր դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը, եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում կամ դրանց ազդեցությունները համակշռված են։

Շարունակել կարդալ “Ֆիզիկա 10-14․10․22”