Հայրենագիտություն

Հայրենագիտություն 18-22․05․20

Սպիտակավոր եկեղեցին գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում։ Ընդգրկված է Աշտարակի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:Կառուցվել է V-VI դդ, վերակառուցվել՝ XIII -XIV դարերում։ Միանավ է, քառանկյուն և կամարաձև ծածկով։Նախատեսվում է, որ այն ամբողջությամբ կվերականգնվի մինչև 2015 թ սեպտեմբերը:Ըստ ավանդության, Աշտարակում ապրող երեք քույրեր սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի։ Ավագ երկու քույրերը որոշում են իրենց զոհաբերել՝ կրտսերին երջանկություն պարգևելու համար և ծիրանագույն ու կարմիր զգեստ հագնելով իրենց նետում են անդնդախոր ձորը։ Այս լուրն իմանալով, փոքր քույրը սպիտակ զգեստ հագնելով, նույնպես իրեն ձորն է նետում, իսկ Սարգիսը այս դառը վշտից դառնում է ճգնավոր։ Հետագայում ձորի եզրին երեք եկեղեցիներ են հայտնվում՝ Կարմրավորը, Ծիրանավորը և Սպիտակավորը։

Հայրենագիտություն · Մայիսյան հավաք

Սասուն

Եթե Տարոնից իջնենք քիչ հարավ և անցնենք Տավրոսը, ապա մեր առաջ կբացվի անառիկ Սասունը, մեր ժողովրդական էպոսի «Սասունցի Դավթի» դյուցազունների հայրենիքը։

Սասունը գտնվում է Վանա լճից արևմուտք և հարավ–արևմուտք, Մուշ քաղաքից հարավ։ Սասունցիները իրենց երկիրը անվանում են գավառ։ Սասուն անունով կա մի փոքրիկ գյուղ, որը գտնվում է այդ գավառի հարավային մասում:

Մշեցիները Սասունը Ծմակ էին կոչում, որ նշանակում է քիչ արև ստացող, խոնավ լեռնային վայր։

Սասունն անառիկ երկիր է, ունի բնական ամուր դիրք։ Նա լեռների, ժայռերի, քարանձավների, խոր կիրճերի և լեռնահովիտների մի աշխարհ է։ Սասունը հռչակվել է իր անմահ «Սասունցի Դավիթ» էպոսով, սրտեղ տրված է հայ ժողովրդի հերոսական պայքարը ընդդեմ արաբական տիրապետության։ Պատմական Հայաստանում Սասունը համարվում էր Աղձնիք նահանգի (աշխարհի) մի գավառ։ Սասունից հյուսիս-արևելք ընկած Խոյթը կամ Խութը Տուրուբերան նահանգի գավառներից մեկն է:

Սասուն անունը ժողովրդական ստուգաբանությունը հանում է «սասումից», որի հիմքում ընկած է ցասում-զայրույթ բառը։ Անունը ցույց է տալիս սասունցիների ցասկոտ լինելը շրջապատի թշնամիների համար։ Սասունի մեծ մասն ընկած էր Բաթմանա գետի վերին հոսանքում։

 

Հայրենագիտություն · Ճամփորդություն

Վիրտուալ ճամփորդություն դեպի Երվանդ Քոչարի թանգարան

Երվանդ Քոչարի թանգարան․ Սասունցի Դավթի հուշարձանիկներ

Այսօր այցելեցի Երվանդ Քոչարի թանգարան այնտեղ կարողացա մի փոքր ծանոթանալ Սասունցի Դավթի արձանին և հուշարձանիկներին։1939 թվականին Ֆրասնիայից վերադարցած Երվանդ Քոչարը ստեղծեց Սասունցի Դավթի արձանի առաջին տարբերակը, բայց այն ոչնչացվեց Երվանդ Քոչարի 1941 թվականի բանտարկությունից հետո։1959 թվականին քանդակագործը վերակերտեց Սասունցի Դավթի արձանը։Թանգարանը նաև ստեղծեց արձանի փոքրացված արծաթե և բրոնզե տարբերակները։

Հայրենագիտություն · Ճամփորդություն

Իտալիայի տեսարժան վայրեր․ Պիզայի աշտարակ

dugr
Պիզայի աշտարակը զանգակատուն է։Այն գտնվում է Իտալիայի Պիզա քաղաքում։Աշտարակի կառուցումն ավարտվել է 1360 թվականին։Այն ստացել է <<Ընկնող աշտարակ>> անունը, քանի որ ընկնելու տպավորություն է ստեղծում։Ունի 294 աստիճան։Բարձրությունը կազմում է 55,86 մետր։
Աշտարակը համարվում է Եվրոպայի լավագույն զանգակատներից մեկը։Պիզայի աշտարակի կառուցումն անցել է 2 փուլով, սկսվել է 1173 թվականի օգոստոսի 9-ից, և 2 երկար ընդմիջումներով շարունակվել է մոտ 200 տարի մինչև 1360 թվականը: Այն կառուցված է սպիտակ մարմարից:
1173 թվականից աշտարակը ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է։2008 թվականին գիտնականները պարզեցին, որ Պիզայի աշտարակի հետագայում չի թեքվելու։
Հայրենագիտություն · Ճամփորդություն

Վիրտուալ ճամփորդություն դեպի Փայտարվեստի թանգարան

Փայտարվեստի թանգարան

Այսօր վիրտուալ ճամփորդություն կատարեցի դեպի Փայտարվեստի թանգարան։Շատ հետաքրքիր փայտամշակումներ տեսա և բացահայտեցի թանգարանում։Օրինակ իմացա մի հետաքրքիր պատմություն։Կեսարիայից մի ընտանիք 1915 թվականի գաղթի ժամանակ ամենաանհրաժեշտ իրերի կապոցում փրկել է մի գաթանաղշիչ, իսկ 1982 թվականին Իսպենչյան գերդաստանի ժառանգները Կանադայից բերել են այդ գաթանաղշիչը և նվիրել թանգարանին։Ինձ շատ հետաքրքրեց այդ պատմությունը։Նաև շատ հետաքրքիր տեսք ունեն կանացիակերպ աղամանները, որոնք խորհրդանշում են կնոջ և աղի պաշտամունքը։

ufgf

djbj

Նորից տպավորված եմ իմ այս ճամփորդությունից։

 

Հայրենագիտություն · Ճամփորդություն

Վիրտուալ ճամփորդություն դեպի Մարտիրոս Սահյանի տուն-թանգարան

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

Ճիշտն ասած մենք արդեն եղել էինք Սարյանի տուն-թանգարանում, բայց այդ ժամանակ դեռ փոքր էինք և միայն նկարներին նայելով անցնում էինք, ուրիշ բան չէինք հասկանում։Այսօր, արդեն մի քանի տարի անց նորից ճամփորդեցի Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանով, բայց վիրտուալ։Նորից և ավելի լիարժեք ծանոթացա Սարյանի տանը և նկարներին։Նախ իմացա, որ մինչև 2013 թվականը տանը դեռ ապրում էին Սարյանի հարսն ու թոռները։Նաև երբ նայում էի նկարները ինձ շատ դուր եկավ այս նկարը՝

agkhi

Նկարիչն այս նկարում պատկերել էր իր տանը տիրող իրավիճակը։Նրանց տղան կռվի էր գնացել և այստեղ պատկերված է նրա կինը, որն իր ձեռքում պտուղ էր պահում, բայց հաելու մեջ այդ պտուղն արտացոլվում էր որպես նամակ, քանի որ Սարյանի կնոջ մտքում միայն մեկ ցանկություն էր՝ լուր ստանալ իր որդուց։

Մի խոսքով շատ տպավորված եմ իմ վիրտուալ ճամփորդությունով դեպի Մարտիրոս Սահյանի տուն-թանգարան։

Հայրենագիտություն · Uncategorized

Զատիկ․ Հայրենագիտություն

dfՀիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ»:

Շարունակել կարդալ “Զատիկ․ Հայրենագիտություն”

Հայրենագիտություն · Uncategorized

Արցախի տեսարժան վայրեր

Շուշիի բերդ

Շուշիի բերդը հայկական միջնադարյան ամրոց-բնակավայր է Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում։ Ուշ միջնադարյան աղբյուրները բերդը հիշատակում են տարբեր անուններով՝ Քարագլուխ, Քարագլխի բերդ, Քար, Քարագլխի սղնախ: Հաճախ է հանդիպում Շոշի բերդ, Շոշի սղնախ անունները, քանի, որ զավթիչների հարձակումների ժամանակ այստեղ հաճախ են պատսպարվել հարևան Շոշի բնակիչները:Շուշիի բերդը վերակառուցվել ու ամրացվել է հայկական զորախմբերի գլխավոր հրամանատար Ավան հարյուրապետի ջանքերով:

usfhu

Շարունակել կարդալ “Արցախի տեսարժան վայրեր”

Հայրենագիտություն · Uncategorized

Տավուշի մարզի տեսարժան վայրեր

Աղջկա բերդ

Լենկ Թեմուրը իմանալով, որ այստեղ մի գեղեցիկ աղջիկ է ապրում, ուղարկում է զինվորներին, որ բերեն իր մոտ։ Երեք զինվորներ գալիս, առևանգում են աղջկան։ Մի հովիվ տեսնելով այդ, հետևում է նրանց։ Գիշերը, երբ զինվորները քնում են, հովիվն սպանում է նրանց և աղջկան նորից հետ բերում։ Լենկ Թեմուրը կատաղած հարձակվում է բերդում ամրացած հայերի վրա։ Մի պառավի մատնությամբ նա կտրում է բերդի ջուրը և նոր միայն հաղթում հայերին։ Տեսնելով այդ, աղջիկը պարսպից գետն է նետում իրեն։ Դրանից հետո բերդի անունը դնում են Աղջկա Բերդ։

Շարունակել կարդալ “Տավուշի մարզի տեսարժան վայրեր”