Ճամփորդություն

Ճափորդել եմ․․․

Աշխարհում տիրող իրավիճակի պատճառով այս ամառ Հայաստանից դուրս չեկանք, բայց ճամփորդեցինք Հայաստանում։

08․08․20

Այդ օրն ուղևորվեցինք դեպի Գեղարդ։Մտանք եկեղեցի, այնտեղ կար մի հատված, որտեղից ջուր էր դուրս գալիս։Ասում են, որ այդ ջուրը բուժիչ է, ջրով ցողում են մարմնի խնդիր ունեցող հատվածը, խմում են այդ ջրից։Մոմ վառեցինք, որից հետո շրջեցինք Գեղարդում, ծանոթացանք միջավայրին և շատ բարձր տրամադրությամբ վերադարձանք տուն։

Շարունակել կարդալ “Ճափորդել եմ․․․”
Հայրենագիտություն · Ճամփորդություն

Վիրտուալ ճամփորդություն դեպի Երվանդ Քոչարի թանգարան

Երվանդ Քոչարի թանգարան․ Սասունցի Դավթի հուշարձանիկներ

Այսօր այցելեցի Երվանդ Քոչարի թանգարան այնտեղ կարողացա մի փոքր ծանոթանալ Սասունցի Դավթի արձանին և հուշարձանիկներին։1939 թվականին Ֆրասնիայից վերադարցած Երվանդ Քոչարը ստեղծեց Սասունցի Դավթի արձանի առաջին տարբերակը, բայց այն ոչնչացվեց Երվանդ Քոչարի 1941 թվականի բանտարկությունից հետո։1959 թվականին քանդակագործը վերակերտեց Սասունցի Դավթի արձանը։Թանգարանը նաև ստեղծեց արձանի փոքրացված արծաթե և բրոնզե տարբերակները։

Հայրենագիտություն · Ճամփորդություն

Իտալիայի տեսարժան վայրեր․ Պիզայի աշտարակ

dugr
Պիզայի աշտարակը զանգակատուն է։Այն գտնվում է Իտալիայի Պիզա քաղաքում։Աշտարակի կառուցումն ավարտվել է 1360 թվականին։Այն ստացել է <<Ընկնող աշտարակ>> անունը, քանի որ ընկնելու տպավորություն է ստեղծում։Ունի 294 աստիճան։Բարձրությունը կազմում է 55,86 մետր։
Աշտարակը համարվում է Եվրոպայի լավագույն զանգակատներից մեկը։Պիզայի աշտարակի կառուցումն անցել է 2 փուլով, սկսվել է 1173 թվականի օգոստոսի 9-ից, և 2 երկար ընդմիջումներով շարունակվել է մոտ 200 տարի մինչև 1360 թվականը: Այն կառուցված է սպիտակ մարմարից:
1173 թվականից աշտարակը ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է։2008 թվականին գիտնականները պարզեցին, որ Պիզայի աշտարակի հետագայում չի թեքվելու։
Հայրենագիտություն · Ճամփորդություն

Վիրտուալ ճամփորդություն դեպի Փայտարվեստի թանգարան

Փայտարվեստի թանգարան

Այսօր վիրտուալ ճամփորդություն կատարեցի դեպի Փայտարվեստի թանգարան։Շատ հետաքրքիր փայտամշակումներ տեսա և բացահայտեցի թանգարանում։Օրինակ իմացա մի հետաքրքիր պատմություն։Կեսարիայից մի ընտանիք 1915 թվականի գաղթի ժամանակ ամենաանհրաժեշտ իրերի կապոցում փրկել է մի գաթանաղշիչ, իսկ 1982 թվականին Իսպենչյան գերդաստանի ժառանգները Կանադայից բերել են այդ գաթանաղշիչը և նվիրել թանգարանին։Ինձ շատ հետաքրքրեց այդ պատմությունը։Նաև շատ հետաքրքիր տեսք ունեն կանացիակերպ աղամանները, որոնք խորհրդանշում են կնոջ և աղի պաշտամունքը։

ufgf

djbj

Նորից տպավորված եմ իմ այս ճամփորդությունից։

 

Հայրենագիտություն · Ճամփորդություն

Վիրտուալ ճամփորդություն դեպի Մարտիրոս Սահյանի տուն-թանգարան

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

Ճիշտն ասած մենք արդեն եղել էինք Սարյանի տուն-թանգարանում, բայց այդ ժամանակ դեռ փոքր էինք և միայն նկարներին նայելով անցնում էինք, ուրիշ բան չէինք հասկանում։Այսօր, արդեն մի քանի տարի անց նորից ճամփորդեցի Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանով, բայց վիրտուալ։Նորից և ավելի լիարժեք ծանոթացա Սարյանի տանը և նկարներին։Նախ իմացա, որ մինչև 2013 թվականը տանը դեռ ապրում էին Սարյանի հարսն ու թոռները։Նաև երբ նայում էի նկարները ինձ շատ դուր եկավ այս նկարը՝

agkhi

Նկարիչն այս նկարում պատկերել էր իր տանը տիրող իրավիճակը։Նրանց տղան կռվի էր գնացել և այստեղ պատկերված է նրա կինը, որն իր ձեռքում պտուղ էր պահում, բայց հաելու մեջ այդ պտուղն արտացոլվում էր որպես նամակ, քանի որ Սարյանի կնոջ մտքում միայն մեկ ցանկություն էր՝ լուր ստանալ իր որդուց։

Մի խոսքով շատ տպավորված եմ իմ վիրտուալ ճամփորդությունով դեպի Մարտիրոս Սահյանի տուն-թանգարան։

Հայրենագիտություն · Ճամփորդություն · Uncategorized

Ճամփորդում ենք դեպի Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան

Էրեբունի համայնք

Բաբաջանյան 38-Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան

Էրեբունի ամրոց և թանգարան

Էրեբունի-Երևանը ունի շատ հին պատմություն:Արդեն 2800 տարի է ինչ մեր Հայաստանը զարդարում է անչափ գեղեցիկ Երևանը:Այն հիմնադրել Մենուայի որդի Արգիշտին մ.թ.ա 782 թվականին:Մեր Երևանի տեսարժան վայրերից են Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանն ու Էրեբունի ամրոցը:Մեծաքանակ զբոսաշրջիկներ Երևան մտնելուն պես այցելում են Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան:

 

Վարդավառի լիճ

Լիճը կառուցվել է մ.թ.ա. VIII դարում՝ Արգիշտի Ա-ի կողմից և կոչվել Արգիշտի ծով։Լիճը վերջին անգամ վերանորոգվել է սովետական իշխանությունների օրոք՝ 1975-1985 թթ։Երևանի հարավ-արևելքում՝ Էրեբունի համայնքում՝ 920 մ բարձրության վրա։ Մակերեսը 0,085 կմ2 է, ջրատարողությունը՝ 151հզ մ3։Լսելով գեղեցկուհի Աբու Հայաթի ինքնասպանության լուրը՝ նրա փեսացու Թոքմաք խանը իրեն նետել է այս լիճը և խեղդվել, որը և նրա անունով կոչվել է Թոխմախան լիճ՝ գյոլ:

 

Էրեբունի համայնք

Էրեբունին ունի 48 կմ² տարածք (Երևանի քաղաքի ընդհանուր տարածքի 21.52% -ը), որից 29 կմ² զբաղեցնում են բնակելի կամ առևտրային շենքեր, շինությունները: Էրեբունին Երևանի ամենամեծ թաղամասն է: Այն ոչ ֆորմալ կերպով բաժանվում է փոքր շրջանների, ինչպիսիք են Էրեբունի թաղամասը, Նոր Արեշը, Սարթաղը, Վարդաշենը, Մուշավանը, Վերին Ջրաշենը և Նոր Բուտանիան:2016-2017 թվականի դրությամբ թաղամասը ունի 23 հանրակրթական դպրոց, 3 մասնավոր դպրոց, ինչպես նաև 2 մասնագիտական դպրոց և նաև հատուկ կարիքներով երեխաների համար: Կա նաև Միքայել Մալունցյանի անվան գեղարվեստի դպրոցը և Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցը:

 

Վանի թագավորություն 

Վանի թագավորությունը տեղակայված է եղել Հայկական լեռնաշխարհի կենտրոնական հատվածում՝ ընդգրկելով Վանա, Սևանա և Ուրմիո լճի ավազանները, դրանց հարակից ընդարձակ տարածքները հյուսիսում մինչև Սև ծով, արևելքում մինչև Կուր գետի ավազան, արևմուտքում մինչև Փոքր Ասիա թերակղզու կենտրոնական շրջաններ, հարավ-արևմուտքում մինչև Միջերկրական ծով՝ մեծամասամբ ծովի մակերևույթից 1500-1800 մետր բարձրության վրա:

Ճամփորդություն · Uncategorized

Ճամփորդական պատում

Վերջապես իմ երազանքն իրականացավ:Մենք դասարանով գնացել էինք Մատենադարան:Իհարկե մենք չհասցրեցինք ծանոթանալ ամբողջ Մատենադարանին:Մենք տեսանք ամենամեծ մագաղաթյա գիրքը `Մշո ճառընտիրը և ամենափոքրը:Մատենադարանում կային նաև տարբեր յուղեր,որոնցով պատրաստում են օծանելիքներ:Տեսանք չորացած որդան կարմիրը:Նաև իմացանք,որ հին ժամանակներում դեղին գույնը ստացել են իրական ոսկուց:Տեսանք գրքեր,որոնց կազմերը պատված էին արծաթով և զարդարված թանկարժեք քարերով:Իմացանք,որ առաջին գրական հայերենով գրված գիրքը եղել է Աստվածաշունչը:

Ճամփորդություն · Uncategorized

Ճամփորդելու ենք Մատենադարան

Հինգշաբթի օրը դասարանով գնալու ենք Մատենադարան,որտեղ տեսնելու ենք մագաղաթյա գրքեր,որի վրա գրել են հարյուրավոր տարիներ առաջ:Մագաղաթը պատրաստել են հորթի և ուլի կաշվից:Կտեսնենք նաև որդան կարմիրը,որով գրել են մագաղաթի վրա:Նաև ավելացնեմ,որ հին ժամանակներում որդան կարմիրը շատ որակյալ ներկ է եղել:Որդան կարմիրով ներկված նկարնեկը մինչև հիմա չեն կորցրել իրենց արտաքին տեսքը:

Մատենադարանը ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։

Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է։ Այն ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում ստեղծված Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում։

 

Ճամփորդություն · Uncategorized

Ճամփորդում ենք դեպի Մաշտոցներ

Սևան քաղաքի Ցամաքաբերդ կոչվող թաղամասից մոտ 2.5-3 կմ դեպի արևելք գտնվում է մի փոքրիկ մատուռ, որ տեղացիներն անվանում են «Մաշտոցներ»։ «Մաշտոցներ» են անվանում նաև Ցամաքաբերդից արևելք ընկած լեռները, որոնց հարավային լանջերից մեկի վրա էլ շինված է այդ մատուռը։ «Մաշտոցներ» անվանումը կապված է Մաշտոց Ա. Եղիվարդեցի կաթողիկոսի հետ (897-898 թթ.)։ Մաշտոցը (ավազանի անունով Ստեփանոս) ծնվել է 833/4 թվին Եղվարդ գյուղում։ Ուսանել է Մաքենացվոց վանքում և դարձել տեղի միաբան, այնուհետև անցել է «Արտավազդա ապարանք» կոչված ավելի խստակրոն անապատը։ Ապա առանձնանալով՝ 862 թ. եկել է Սևանի կղզու հանդիպակաց՝ վերոնշյալ «Մաշտոցներ» լեռներում ճգնելու։ Մի սառնորակ աղբյուրի մոտ շինել է ճգնարան ու այնտեղ երկար ժամանակ ապրել է աղոթալից ու սրբակենցաղ վարքով։ Այստեղից էլ անցել է Սևանի կղզին, հիմնել միաբանություն և Մարիամ թագուհու նվիրատվություններով կառուցել եկեղեցիներ։ Մաշտոց ճգնավորի կառուցած ճգնարանը դարերի ընթացքում ավերվել և դարձյալ վերանորոգվել է։ Վերջին անգամ այն հիմնովին վերանորոգել է Անատոլի անունով մի աստվածապաշտ մարդու ձեռքով 1970-ական թթ.։ Ներկայումս այն պահպանվում ու մասնակիորեն վերանորոգվում է տեղի բարեպաշտ ու նախանձախնդիր հավատացյալների կողմից։ Չնայած հավատացյալների՝ մատուռը որպես հայկական քրիստոնեական սրբավայր պահելու ջանքերին, այն հագեցած է տարբեր տեսակի հայկական ու ոչ հայկական նկարներով, որոնց ժողովուրդն անվանում է սրբապատկերներ, կոտրված ու չօծված խաչերով, թաշկինակներով և այլ ոչ պիտանի իրերով։ Ինչպես Հայաստանում շատ մատուռներ, այս մատուռը ևս կարիք ունի եկեղեցու կողմից վերահսկողության և ուղղադավան, եկեղեցական ավանդական մի շարք բարենորոգումների կամ փոփոխությունների։ Այնքան մեծ են Մաշտոց հայրապետի աղոթքների զորությունն ու բարերար ազդեցությունը հատկապես այստեղ, որ ոչ միայն տեղացիներ, այլև տարբեր վայրերից հավատացյալներ գալիս են խնդրելու սրբի բարեխոսությունը և գոհունակությամբ վերադառնում։ Ս. Մաշտոցի աղոթքների զորությունն անցել է նաև մատուռի կողքով հոսող աղբյուրի սառնորակ ու անմահական ջրերին։ Քրիստոսի ճշմարիտ հավատացյալներին այս ջուրը բազում անգամներ պարգևել է տեսակ-տեսակ հիվանդությունների բժշկություն։