Մուտք Միջին դպրոց

Բարև Միջին դպրոց…

Շաբաթներ անց կսկսվի 2020-2021 ուս․ տարին և նոր կյանքի փուլ ինձ համար։Առաջ մտածում էի, որ մինչ Միջին դպրոց դեռ երկար ժամանակ կա, բայց չհասցրեցի մի քայլ անել արդեն կանգնած եմ Միջին դպրոցի ճանապարհին։Անկեղծ և՛, ուրախ եմ և,՛ տխուր։Ուրախ եմ, որովհետև մտնում եմ նոր ձեռքբերումներով և գիտելիքներով ճանապարհ, իսկ տխուր եմ, որովհետև բաժանվում եմ մի միջավայրից, որն ինձ համար դառձել էր երկրորդ ընտանիք։Հստակ սպասելիքներ չունեմ։Վստահ եմ, որ Միջին դպրոցն էլ կսիրեմ այնպես ինչպես սիրում եմ Արևմտյան դպրոցը։

Կարանտինի պատճառով այս տարի համարյա դպրոց չգնացինք, բայց կցանկանայի, որ նոր ուսումնական տարին սկսենք դպրոցում, քանի որ ես Միջին դպրոցին ծանոթ չեմ և կուզենայի ֆիզիկապես ծանոթանալ։