Հաշվետվություն

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն 2022-2023

Այս կիսամյակ դարձանք արդեն 8-րդ դասարանցի։Տարին այնքան էլ դժվար չէր, ինչքան թվում էր, և ես բավականին արագ հունի մեջ ընկա։Այս տարի նոր էր միայն հասարակագիտություն առարկան, որը ես շատ սիրեցի:Մենք այս տարի նույնպես ստեղծում էինք մեր անհատական նախագծերը և ընկերների հետ միասին դրանց մասնակցում։Ես կարծում եմ, որ ամեն տարի այդպիսի նախագծեր ստեղծելը և դրանց մասնակցելը տալիս է մեզ բազմաթիվ նոր գիտելիքներ մեզ հետաքրքրող թեմաների վերաբերյալ։Նաև կատարել ենք շատ հետազոտական ու ճանաչողական աշխատանքներ, որոնք ոչ միայն տվել են մեզ էլ ավելի շատ գիտելիքներ, այլ նաև ինքնուրույն տեղեկատվություն գտնելու հնարավորություն։Իհարկե, իմ հաշվետվությունը ամբողջական չի լինի, եթե չխոսեմ այս ուսումնական շրջանի բազմաթիվ ստեղծագործական աշխատանքների մասին։Ստեղծագործել ենք ոչ միայն հայերեն, այլ նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով։Այդ ստեղծագործական աշխատանքները նպաստում են մեր երևակայության, խոսքի և մտքերն արտահայտելու զարգացմանը։

Նաև հատուկ շնորհակալութոյւն եմ ուզում հայտնել մեր բոլոր ուսուցիչներին իրենց կատարած դժվար աշխատանքի և մեր ստացած գիտելիքների համար։

Դե ինչ, այս կիսամյակը եզրափակում ենք՝ հաջորդ կիսամյակում նույն եռանդուն և հետաքրքիր աշխատանքի սպասումով։

Հաշվետվություն

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում 2021-2022

Մենք այս տարի տեղափոխվեցինք 7-րդ դասարան։Ես այս տարվան շատ էի սպասում, քանի որ սիրում եմ նոր բաներ ուսումնասիրել։Այս ուսումնական շրջանում ամեն ինչ նոր էր։Մենք ուսումնասիրեցինք շատ նոր ու հետաքրքիր առարկաներ, որոնց շնորհիվ ձեռք բերեցինք բազմաթիվ գիտելիքներ։Մենք ունեցանք նոր ուսուցիչներ, որոնց ես նույնպես շատ սիրեցի։Մեր ուսուցիչների հետ կատարեցինք տարբեր ճանաչողական, ստեղծագործական, հետազոտական նախագծեր։Ես ուրախ եմ, որ մեր ուսուցիչները մեզ հնարավորություն են տալիս, որպեսզի մենք ինքներս փնտրենք-գտնենք հետաքրքիր տեղեկություններ մեզ հետաքրքրող թեմաների մասին, զարգացնենք մեր երևակայությունը։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր ուսուցիչներին, իրենց կատարած աշխատանքի համար։Հուսով եմ, որ հաջորդ կիսամյակ կաշխատենք այդ նույն եռանդով։

Հաշվետվություն

Ուսումնական առաջին շրջանի հաշվետվություն

Չնայած նրան, որ այս կիսամյակ ես դասերին առցանց եմ մասնակցել և ֆիզիկապես ծանոթ չեմ Միջին դպրոցին, շատ ինֆորմացիա և պատմելու բան ունեմ։Դեռ Արևմտյան դպրոցում մտածում էի, որ մինչ Միջին դպրոց դեռ շա՜տ ժամանակ կա, բայց չհասցրեցի աչքս թարթել, արդեն Միջին դպրոցի սան եմ։Իրականում ամեն ինչ այնքան էլ հեշտ չէր, ինչպես ես էի պատկերացնում, երբ դեռ կրտսեր դպրոցի աշակերտուհի էի։Իհարկե, դասընկերներս չփոխվեցին, բայց ամեն ինչ նոր էր, քանի որ փոխվել էին բոլոր ուսուցիչները։Ես հիացած եմ իմ բոլոր ուսուցիչների կատարած աշխատանքով և շատ շնորհակալ եմ նրանց։Իրականում ահռելի աշխատանք է կատարվում ցանկացած դասի ժամանակ, քանի որ մեր ուսուցիչները միաժամանակ հետևում են դասարանում դասի ընթացքին և նույն եռանդով դասն անցկացնում օնլայն տարբերակով։Շատ եմ ուզում, որ այլևս խոչընդոտ չլինի և դասերը շարունակենք դասարանային տարբերակով, չնայած նրան, որ կոնկրետ ինձ համար ոչ մի անհասկանալի հարց չի եղել։Սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսները կոնկրետ ինձ համար և համոզված եմ, նաև բոլորի, այս տարվա ամենատխուր և հոգեբանական տեսանկյունից ամենածանր ամիսներն են եղել։Հիմնականում ծնողներս փորձել են ինձ հեռու պահել պատերազմական ցանկացած ինֆորմացիայից, բայց միևնույնն է պատերազմն իր հետևանքներով մտել է ցանկացած ընտանիք։Այս ամբողջ ընթացքում ես աշխատել եմ ամեն կերպ լրացնել իմ գիտելիքների պաշարը։Դեռ չեմ որոշել, թե ինչ մասնագետ եմ դառնալու ապագայում, բայց իմ առաջ նպատակ եմ դրել, ցանկացած ոլորտում դառնալ առաջատար մասնագետ։Ինձ թվում է իմ Հայաստանին անհրաժեշտ են խելացի, նպատակասլաց սերունդներ։Իսկ վերջում ցանկանում եմ, որ Նոր Տարին իր հետ բերի միայն ժպիտ, սեր և համախմբվածություն։

Հաշվետվություն

Մայրենիի հաշվետվություն

Այս կիսամյակի մայրենիի դասերը բավականին հետաքրքիր էին։Կարդացել ենք Վիլյամ Սարոյանի, Համո Սահյանի, Գարսիա Մարկեսի և այլ գրողների ստեղծագոծություններ։Շատ ստեղծագործել ենք տարբեր թեմաներով։Կատարել ենք լեզվական աշխատանքներ և դրանց շնորհիվ վերհիշել նախադասության տեսակները, գոյական, ածական, բայերը, ուղղակի և անուղղակի խոսքը և ոչ միայն։Նաև ավելացնեմ, որ ստեղծել ենք մեր անհատական նախագծերը մեր հետաքրքրությունների շրջանակներում։Ուրախ եմ, որ այս տարի նույնպես հնարավորություն ունեցանք աշխատել ընկեր Երանուհու հետ։

Աշխատանքներս՝ այստեղ

Հաշվետվություն

Հաշվետվություն հայրենագիտությունից․ 3-րդ ուսումնական շրջան

Սյունիքի մարզ

Սյունիքի մարզի տեսարժան վայրեր

Հավելյալ առաջադրանք հայրենագիտությունից

Սուրբ Սարգսի տոն

Գեղարքունիքի մարզ

Շարունակել կարդալ “Հաշվետվություն հայրենագիտությունից․ 3-րդ ուսումնական շրջան”

Հաշվետվություն

Отчёт Русского языка. Третий учебный период

Почти весь этот учебный период мы работали над темой “Падежы”. Были тексты для чтения и задания.Сама я, с большим удовольствием делаю все задания и быстро всё понимаю. У нас ещё было много проектов, но больше всех мне понравился проект “Волшебная Нарния”, потому что фильмы были обучаюшими и интересными.

Շարունակել կարդալ “Отчёт Русского языка. Третий учебный период”

Հաշվետվություն

Հաշվետվություն մաթեմատիկայից․ 3-րդ ուսումնական շրջան

Մաթեմատիկան ինձ համար ամենակարևոր առարկաներից մեկն է։Ես ինքս շատ եմ սիրում մաթեմատիկան և մեծ հաճույքով կատարում եմ բոլոր առաջադրանքները։Մարտից աշխատում ենք առցանց։Նոր թեմաները և հարցերը քննարկում ենք տեսազանգերի միջոցով։Ինձ շատ են դուր գալիս մաթեմատիկայի բոլոր նախագծերը։Չկա մի այնպիսի նախագիծ, որը մնացածից կառանձնացնեմ։Նաև շատ եմ սիրում իմ մաթեմատիկայի ուսուցչուհուն՝ ընկեր Գրետային, քանի որ նա ամեն ինչ անում է որպեսզի մենք լավ հասկանանք թեման։Իսկ մեր գիտելիքները ստուգում ենք ինքնաստուգումների և մաթեմատիկական խաղերի միջոցով։

Շարունակել կարդալ “Հաշվետվություն մաթեմատիկայից․ 3-րդ ուսումնական շրջան”

Հաշվետվություն

Հաշվետվություն երգից․ Ուսումնական 3-րդ շրջան

Այս ուսումնական շրջանի մեծ մասն անցավ տանը՝ առցանց ուսուցմամբ։Մեծ սիրով էի մասնակցում երգի նախագծերին և տեսադասերին։Չկա մի նախագիծ, որը կառանձնացնեի մնացածից, քանի որ շատ-շատ եմ սիրում երգը և մեր երգի ուսուցչուհուն՝ ընկեր Սեդային։Մայրիկս մեծ սիրով էր նկարահանում իմ բոլոր նախագծերը։Նաև այս կիսամյակ արեցինք վիկտորինա՝ գուշակիր ազգային երգերը և պարերը, որը առիթ հանդիսացավ վերհիշելու մեր անցած երգերը։Նաև չգիտեինք որոշ պարերի անուններ, որը նույնպես վիկտորինայի շնորհիվ սովորեցինք։Ես նաև մասնակցել եմ ժամերգության։

Զնկլիկ

Խնկի ծառ

Օր պար, ճոր պար

Գուշակիր երգը․ Վիկտորինա

Սասնա շորոր

Ժամերգություն

Հանա հանա փափուռը

Մուշանի հայ Մուշանի