Կենսաբանություն

Մայիս ամսվա կենսաբանության ամփոփում

1․ Ներկայացնել մաշկի կառուցվածքը

Մաշկը կազմված է 3 հիմնական շերտերից՝ վերնամաշկից, բուն մաշկից և ենթամաշկային բջջանքից:

Վերնամաշկը հարթ էպիթելային հյուսվածք է, որի մակերեսի բջիջներն անընդհատ մահանում են:

Շարունակել կարդալ “Մայիս ամսվա կենսաբանության ամփոփում”
Կենսաբանություն

Բեղմնավորում, ներարգանդային և հետսաղմնային զարգացում․ Երեխայի ծնունդը, աճը և զարգացումը

Սեռական գործողության ժամանակ միլիոնավոր սպերմատոզոիդներ անցնում են հեշտոցի մեջ, ինքնուրույն շարժվելով մտնում արգանդի խոռոչ, այնտեղից անցնում արգանդափող, որտեղ մի քան ժամ շարժվելով կարող են հանդիպել ձվաբջջին:

Սպերմատոզոիդներից մեկը, որն ավելի կենսունակ է ու շարժուն, թափանցում է ձվաբջիջ: Տեղի է ունենում բեղմնավորում:

22.jpg
Շարունակել կարդալ “Բեղմնավորում, ներարգանդային և հետսաղմնային զարգացում․ Երեխայի ծնունդը, աճը և զարգացումը”
Կենսաբանություն

Վերարտադրողական համակարգ․ Սեռական բջիջների առաջացումը

Կյանքի հարատևման հիմնական պայմանը օրգանիզմների` իրենց նմաններին վերարտադրելու հատկությունն է: Դա իրականանում է բազմացման միջոցով: Գոյություն ունի բազմացման 2 հիմնական եղանակ՝ անսեռ և սեռական:

Բազմացման առավել կատարյալ եղանակը սեռական բազմացումն է, որին մասնակցում են երկու՝ արական և իգական առանձնյակներ: Յուրաքանչյուրում զարգանում են սեռական բջիջներ, իգականում` ձու կամ ձվաբջիջ, արականում՝ սպերմիում կամ սպերմատոզոիդ:

Սպերմատոզոիդի և ձվաբջջի միաձուլումից առաջանում է բեղմնավորված ձու՝ զիգոտ, որը զարգանալով առաջացնում է նոր օրգանիզմ:

Շարունակել կարդալ “Վերարտադրողական համակարգ․ Սեռական բջիջների առաջացումը”
Կենսաբանություն

Մաշկի կառուցվածքը և ֆունկցիան

Մաշկը ծածկութային օրգան է, որը պաշտպանում է ստորև տեղադրված օրգաններն ու հյուսվածքները մեխանիկական, քիմիական վնասվածքներից և խոչընդոտում կողմնակի նյութերի ու ախտահարույց մանրէների ներթափանցումն օրգանիզմ:

Շարունակել կարդալ “Մաշկի կառուցվածքը և ֆունկցիան”
Կենսաբանություն

Մկաններ

Մկանները հենաշարժիչ համակարգի ակտիվ մասն են և ապահովում են շարժումների  բազմազանությունը։

Մկանների շնորհիվ մարմինը պահպանում է հավասարակշռությունը, տեղաշարժվում է տարածության մեջ, իրականացնում կրծքավանդակի ու ստոծանու շարժումները, կլլման ակտը, աչքի շարժումները, ներքին օրգանների, այդ թվում՝ սրտի աշխատանքը։

Շարունակել կարդալ “Մկաններ”