Ես․․․

Բարև ընկերս ։) ապրես, որ եկել ես իմ մեդիամոլորակ։Ես Մոնիկան եմ, 14 տարեկան։Ծնվել եմ 2009 թվականի ապրիլի 17-ին, Երևան քաղաքում։

Հաստատ կարող եմ ասել, որ ինտրովերտ եմ։Առանձնապես շփվող չեմ։Ինձ հետ ընկերանալու համար պետք է արժանանալ իմ վստահությանը, իսկ դա շա՜տ դժվար է գրեթե անհնար։Մարդաշատ վայրեր էլ չեմ սիրում, այնտեղ ինձ համար անհարմար է։

Բնավորությունս բարդ է, ոչ բոլորին է հաջողվում հետս լեզու գտնել, բայց ամեն դեպքում կան նման մարդիկ։Կոպիտ եմ, նեղացկոտ, շուտ բռնկվող, բայց այդ ամենի հետ մեկտեղ բարի եմ (երևի) և նվիրվող։Նաև ավելացնեմ, որ ահավոր մեծ երազող եմ, կարող եմ ժամերով նստել և լողալ ամպերում, մինչև ինչ-որ մեկն ուշքի չբերի։

Ստեղծագործել սկսել եմ դեռ վաղուց՝ 1-2 դասարաններում։Իրականում երբեք ուշադրություն չեմ դարձրել գրելու ունակությանս։Կարծել և կարծում եմ, որ սովորական բան է, բոլորն էլ կարող են, բայց եթե հարցնեմ մտերիմներիս, նրանք ասում են, որ ես հատուկ տաղանդով եմ օժտված։Ունեմ մեծ նպատակ՝ ուզում եմ իմ սեփական գիրքը գրել և հրատարակել, չնայած գիտեմ, որ գիրք գրելու համար ինձ երկար աշխատել է պետք։Ամեն դեպքում, երբ հասկանամ, որ պատրաստ եմ այդպիսի ծավալի աշխատանք սկսելու, անպայման անելու եմ դա։

Երգել էլ եմ շատ սիրում, բայց կարծում եմ, որ վատ եմ երգում։Այնուամենայնիվ երգում եմ, բայց միայն ինձ և ընտանիքիս անդամների համար։Երգի մեջ սիրում եմ փոփ երաժշտությունը, բայց երբեմն դասական էլ եմ լսում։

Դպրոցում ամենից շատ սիրում եմ ռուսերենը, գրականությունն ու քիմիան։Իհարկե, բոլոր առարկաներն էլ սովորում եմ, բայց ամենաշատը այդ երեքն եմ սիրում։

Իմ ամենասիրելի գույնը դա սևն է։Չգիտեմ, թե ինչու հենց սևը, ուղղակի հոգեհարազատ է։

Դե․․․ Էլ ասելու բան չմնաց։Չգիտեմ ում համար այսքանը գրեցի, բայց հուսով եմ, որ գոնե ինչ-որ մեկին կհետաքրքրի։

Քիչ էր մնում մոռանայի, ներքևում ես եմ:

Այ հիմա հաստատ էլ ոչինչ չունեմ ասելու։Ցտեսությու՜ն, հուսով եմ դեռ կհանդիպենք։