Ստեղծագործում եմ․․․ · Գրականություն

Ոչ թե նա է ուժեղ, ով ուժ ունի, այլ նա, ով․․․

Մարդիկ կարող են մեծ ֆիզիկական ուժ ունենալ, և այո, դա շատ լավ է սպորտի, կամ նմանատիպ աշխատանքների համար:Սակայն ֆիզիկական ուժ ունենալը դեռ չի նշանակում ուժեղ լինել, քանի որ ոչ թե նա է ուժեղ, ով ուժ ունի, այլ նա, ով մենակ չէ:Ինչքան էլ մեծ լինի մարդու ֆիզիկական ուժը, միայնակ նա, միևնույն է, բավականաչափ ուժեղ չէ:Ոչ բոլոր իրավիճակներում է հարկավոր լինում ֆիզիկական ուժը, իսկ հարազատ մարդու կարիք կա միշտ:Միշտ էլ պետք է մեկը, ով տխրության և հուսահատության պահերին կողքիդ կլինի, կաջակցի և չի թողնի, որ հանձնվես:Առանց հարազատների և ընկերների աշխարհում ոչ մի մարդ չի կարող իրեն լիովին ուժեղ զգալ, քանի որ հենց նրանք են տալիս իրական ուժը:

Ստեղծագործում եմ․․․ · Գրականություն

Ամեն ինչ իր ժամանակն ունի

Ամեն ինչ անցողիկ է․․․ Անցնում են բարկությունը, ատելությունը, վախը։Գալիս է մի պահ, որ վերջանում են վատ ժամանակները, իրենց տեղը տալով լավին, լուսավորին։Ինչ-որ պահի, այո, հնարավոր է, որ ընդհարապես կորի հույսը, որ կլինի այն, ինչին այդքան սպասել ենք, քանի որ աշխատանքներն արդյունք չեն տա, բայց պետք է մնալ համբերատար և չնայած դժվար ժամանակին շարունակել աշխատել։Սակայն, եթե թողնել ամեն ինչ, կամ էլ ընդհակառակը, փորձել արագացնել, իրավիճակն ավելի կվատանա։Պետք չէ վազել այն բանի հետևից, ինչը դեռ չի եկել, այդպես դուք հնարավոր է երբեք էլ չհասնեք այն բանին, ինչին ուզում եք։Շատ կարևոր է ապրել կյանքի հենց այս փոքրիկ “կանոնը” հիշելով, քանի որ այդպես հնարավոր կլինի խուսափել հուսահատություններից և ավելի մեծ խնդիրներից։

Ստեղծագործում եմ․․․ · Գրականություն

Սպասում․․․

Կհամաձայնեք չէ՞ ինձ հետ, որ սպասումն այնքան տհաճ, բայց միևնույն ժամանակ այնքան հաճելի զգացողություն է։Երբ սպասում ես, ժամանակը կարծես սկսում է դանդաղ գնալ։Սկսում ես ամեն րոպեն հաշվել։Դանդաղ գլորվում է ժամանակը, այնքան դանդաղ, որ քեզ թվում է, թե այդպես էլ չես կարողանա նրան բռնել, քանի որ անկարող ես այդքան դանդաղ քայլել։Ամեն վարկյանը մի դար է թվում, բայց այդ դարերն անցնում են հաճելի, որովհետև գիտես, որ շուտով՝ այդ դարերից մեկում կլինի այդ սպասված երևույթը։

Սպասել մի բանի, որն այդպես էլ չի լինելու, եթե շարունակես նրան սպասել։Շատերը սպասում են երջանկության, հաջողության, լավ աշխատանքի, չհասկանալով, որ եթե սպասես դա չի լինի։Պետք է դրանք փնտրել, գնալ դրանց հետքերով, հասնել դրանց, ամենակարևորը չվախենալով մի քանի անգամ փորձելուց։Ուզում եմ ասել, որ շատ իրավիճակներում սպասելն ուղղակի անիմաստ է։

Սպասե՛ք, բայց մի՛ ապրեք սպասելով։

Ստեղծագործում եմ․․․ · Գրականություն

Գործն է անմահ, լա՛վ իմացեք․․․

Կյանքը հավերժ չէ ու վաղ թե ուշ մահը մեզնից յուրաքանչյուրին էլ հյուր է գալու։Մենք կգնանք, բայց կա մի բան, որ մեզնից հետո միշտ կմնա ու կհիշվի՝ մեր գործերը։Ամբողջ կյանքի ընթացքում մենք կատարում ենք գործեր՝ ինչպես լավ, այնպես էլ վատ։Ու մարդիկ մեր մասին կարծիք են կազմում հենց այդ գործերի շնորհիվ՝ մեր կյանքի ընթացքում և մահից հետո։Արարքներն են մարդու դեմքը, հոգին․․․ Հենց դրանք են մյուսների աչքերում մեզ “մարդ” դարձնում։Պետք է այնպես ապրել, որ մեզ հենց այդպես էլ հիշեն։Իհարկե, ոչ մի մարդ արարած չի կարող միշտ լավ գործեր կատարել, քանի որ կյանքում լինում են նաև սխալներ, որոնցից մենք պետք է դաս քաղենք և այլևս այդպես չվարվենք։Պետք է ստեղծենք մի արժեք, որը դառնա ինչ-որ բանի սկիզբ կամ շարունակություն։Կամ արդեն ստեղծված արժեքը զարգացնենք ինչ-որ աստիճանի, որը նոր ճանապարհներ կբացի հետագա սերունդների համար։

Ստեղծագործում եմ․․․ · Գրականություն

Անցյալը պետք է կարողանալ թողնել անցյալում

Մեր կյանքի ամեն մի պահը տեղ է գտնում անցյալի մի փոքրիկ անկյունում:Լավ թե վատ, հաճելի թե տհաճ, բոլորն էլ տեղ են գտնում անցյալում, բայց մեր հիշողությունների շնորհիվ դրանք միշտ մնում են մեզ հետ:Հիշել անցյալը միշտ էլ պետք է, քանի որ հենց այդ հիշողությունների շնորհիվ է, որ պահպանվում են մեր նախնիների թողած ժառանգությունը, մեր լավ պահերն ու կյանքից քաղած դասերը:Սակայն որոշ մարդիկ իրենց գրեթե ողջ կյանքի ընթացքում ապրում են անցյալի մասին հիշողություններով, ընդհարապես մոռանալով ներկայի մասին:Նրանք անընդհատ հիշում են կյանքում եղած իրադարձությունները, մեղադրում իրենց սխալների համար կամ էլ ուզում են ինչ-որ բաներ ետ բերել:Այդպիսի մարդիկ ապրում են միմիայն հիշողություններով և այդ պատճառով հեռվանում են ներկա աշխարհից:Մեր կյանքում մենք գործում ենք շատ սխալաներ, ունենում ենք բազմաթիվ լավ պահեր և այդ ամենը պետք է պահել մերթընդմերթ վերհիշելու համար:Սակայն անցյալում մնալ պետք չէ:Պետք է աշխատել և շարժվել առաջ գեղեցիկ ապագա ստեղծելու համար, իսկ անցյալը թողնել անցյալում:

Ստեղծագործում եմ․․․ · Գրականություն

Ի՞նչն եմ կարևորում կայնքում․․․

Մեր կյանքում կան բազմաթիվ կարևոր բաներ, օրինակ՝ ընտանիքը կամ ընկերները։Ես, իհարկե, կգրեի նրանց մասին այս շարադրության մեջ, եթե լինեի ավելի փոքր, բայց ես այս շարադրությունը գրում եմ հիմա, երբ շատ բաներ սկսել եմ հասկանալ ու գիտակցել, և կասեմ, որ կյանքում ամենից շատ կարևորում եմ մարդ մնալը։Ոչ, ես ոչինչ սխալ չասեցի, հենց մարդ մնալը։Մենք բոլորս մարդ ենք ծնվել և կարևոր է նաև ապրել որպես մարդ։Բոլորս, յուրաքանչյուր մարդ արարած օժտված է ունակություններով, որոնք միայն մեզ է պարգևել Աստված։Բացի մտածելուց, խոսելուց, քայլելուց, մարդ ունակ է հասկանալու… Հասկանալու այն ամենն ինչ կատարվում է իր և շրջապատի հետ։Այդ ունակությունը տրվել է մեզ, որպեսզի հասկանալով իրավիճակը մարդն օգնի ոչ միայն իրեն այլ նաև ուրիշներին։Սակայն, շատերը չեն հասկանում դա և կորցնելով իրենց մարդկությունը մտածում են միայն իրենց մասին, ինչը բերում է վատ հետևանքների՝ պատերազմների, կռիվների, ցույցերի տեսքով։Պետք է հասկանալ, որ հիմա մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ յուրաքանչյուրը պետք է կարողանա պահպանել իր մեջ մարդուն։Ինչ էլ լինի, ինչպես էլ գնա մեր կյանքը և ինչ դժվարությունների էլ մենք հանդիպենք, պետք է կարողանանք մարդ մնալ և իրար օգնելով նորոգենք մեր աշխարհը։

Ստեղծագործում եմ․․․ · Գրականություն

Մի՛ կորցրեք հավատը հրաշքի հանդեպ

Հրաշք․․․ դա բոլորի կարծիքով անհավատալի երևույթ է։Երբ մենք փոքր ենք, հավատում ենք այդ հրաշք ասվածին։Ստեղծում ենք մեր աշխարհը, մեր հերոսներին և ապրում այնտեղ մինչև մեծանալը։Մեր աշխարհում մենք ենք թագավորներն ու թագուհիները և ամենուրեք բարություն ենք տարածում։Մեծանալով սկսում ենք ամեն ինչի հավատալ բացի հրաշքից։Հավատում ենք սուտ լուրերին, անհիմն խոսակցություններին, քննադատություններին, բայց ոչ մեր աշխարհին ու այնտեղ ապրող հերոսներին։Նոր Տարին էլ դառնում է ուղակի տոն, այլ ոչ թե հրաշքների ժամանակահատված։

Հրաշքն անհավատալի չէ։Այն գոյություն ունի, ուղակի դուք չեք ուզում հավատալ դրան։Երբեք մի դադարեք հավատալ հրաշքին, ապրեք ձեր ստեղծած աշխարհում, որտեղ դուք եք տերն ու տարածեք այն բարությունը, որը տարածում էիք։Իսկ եթե արդեն քանդել եք այդ աշխարհը նորից կառուցեք, փորձեք լավատես լինել և վերականգնեք հրաշքի հանդեպ հավատը, այն ձեզ կփրկի ամեն տեսակ վատ բաներից, հավատացեք ինձ․․․

Ստեղծագործում եմ․․․ · Գրականություն

Եթե իմանայի…

Եթե իմանայի ինչպես կարող եմ փոխել մարդկանց, աշխարհում ամեն ինչ ավելի լավ կլիներ:Կարելի է անվերջ խոսել այն բանի մասին, թե ինչքան են մարդիկ չարացել, բայց պետք է կյանքում գտնվեն այնպիսի մարդիկ, որոնք իրենց բարությամբ և խոհեմությամբ որոշ չափով հանել չարությունը մարդկանց միջից:Սակայն ցավոք սրտի, այդպիսի մարդիկ հազվադեպ են հանդիպում:Հիմա գրեթե բոլորը բարությունն ու սերը թուլության նշան են համարում:Այդ պատճառով, որպեսզի «թույլ» չթվան, գերադասում են չարությամբ ու սառնությամբ վերաբերվել մարդկանց:Ու հենց այդ միտքը պետք է դուրս հանենք մեր գլխից ու հասկանանք, որ սիրելն ու բարի լինելը մեզ շրջապատող մարդկանց հանդեպ ամենևին էլ վատ բան չէ, քանի որ բարությունից դեռ ոչ ոք չի տուժել:

Միայն եթե իմանայի ինչպես մարդկանց փոխեմ…

Ստեղծագործում եմ․․․ · Գրականություն

Մտահոգությունը չի վերացնում վաղվա խնդիրները, այլ․․․

Մտահոգությունը չի վերացնում վաղվա խնդիրները, այլ ավելի է հետաձգում դրանց լուծումները։ Յուրաքանչյոր մարդ, խնդիրներ ունենալու դեպքում մտահոգվելու փոխարեն պետք է դրանք լուծելու քայլեր ձեռնարկի: Եթե միայն մտահոգվենք, թե ինչ կարող է լինել խնդիրը չլուծելու դեպքում, ապա դրա լուծումն ավելի կերկարաձգվի և կբերի ավելի մեծ խնդիրների:Եթե խնդիրը բարդ է և մարդը գիտակցում է, որ միայնակ անկարող է այն լուծել, մի պահ պետք է հիշի իրեն հարազատ մարդկանց մասին, ովքեր օգնության ձեռք կմեկնեն նրան: Մտահոգվելու համար մեր ժամանակը շատ սահմանափակ է, դրա համար պետք ցանկացած միջոցներով արագ խնդրին լուծում գտնել, հակառակ դեպքում խնդիրները կավելանան և լուծում գտնելը զգալիորեն կդժվարանա:

Ստեղծագործում եմ․․․ · Գրականություն

Աշխարհում չարիքը քիչ կլիներ, եթե․․․

Աշխարհում չարիքը քիչ կլիներ, եթե մարդիկ կարողանային բավարարվել նրանով ինչն իրենց տրված է:Հիմա բոլորն ավելին են ուզում՝ ավելի շատ փող, իշխանություն, տարածք… Մարդկանց ագահության պատճառով սկսվում են պատերազմներ, կռիվներ,նույնիսկ նույն երկրում ապրող մարդկանց մեջ:Ամեն ինչ սկսվում է ուղղակի ցանկությունից, հետո գնալով վերածվում է նպատակի, իսկ վերջում, երբ մարդ հասնում է իր ուզածին, սկսում է ավելին ուզել և մենք գալիս ենք նրան, ինչին եկել ենք հիմա:Մենք, մեզնից յուրաքանչյուրը, պետք է սովորի բավարարվել նրանով, ինչ ունի և այդ ժամանակ աշխարհում չարիքը հաստատ ավելի քիչ կլինի: