Պատմություն 9

Դասարանական աշխատանք․ Ավատատիրություն

  1. Կառավարման տեսանկյունից ինչպիսի՞ երկիր էր Հայաստանը

Հայ Արշակունիների թագավորության շրջանում պետական կարգը միապետական էր:

Շարունակել կարդալ “Դասարանական աշխատանք․ Ավատատիրություն”
Պատմություն 9

Երվանդունիներ

  • Ներկայացրե՛ք Հայկազունիների արքայատոհիմի Հայկական լեռնաշխարհում իշխանության հաստատման փուլերը

Հայկազունիներ՝ թագավորական հարստություն Հայաստանում մ.թ.ա. 2492 — մ.թ.ա. 331 թվականներին։ Կոչվում է հիմնադրի՝ Հայկ Նահապետի անունով։ Որպես թագավորներ Հայաստանում իշխել են մ.թ.ա. 2492 — մ.թ.ա. 331 թվականներին։

Շարունակել կարդալ “Երվանդունիներ”
Պատմություն 9

Հայաստանի պատմավարչական բաժանումները

Քրիստոսից առաջ III-II հազարամյակներում մփր հայրենիքի տարածքը բաժանված է եղել տարբեր մանր պետությունների:Ք.Ա առաջին հազարամյակի սկզբին մեր երկիրը անցնում է նոր պատմական ժամանակաշրջանի՝ համահայկական թագավորությունների դարաշրջան:Ք.Ա չորրորդ դարից Հայաստանի տարածքում հայտնի դարձան երկու պետություններ՝ Մեծ Հայք և Փոքր Հայք:

Շարունակել կարդալ “Հայաստանի պատմավարչական բաժանումները”
Պատմություն 9

Պատմություն 06-10․11․23

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

  • ԽՍՀՄ-ում ե՞րբ և ո՞ւմ կողմից սկսվեց վերակառուցման քաղաքականությունը։ Ի՞նչ նպատակներ էր հետապնդում վերակառուցումը։

1980–ական թվականների սկզբին խորհրդային համակարգը սպառեց զարգացման հնարավորությունները: Խորհրդային Միությունն իր հումքային հսկայական պաշարներով, աշխատասեր և ինքնազոհ բնակչությամբ սկսում էր մեծ չափերով հետ մնալ Արևմուտքից: Օրեցօր ակնհայտ էր դառնում, որ բարեփոխումների համար անհրաժեշտ է թարմացնել երկրի
ղեկավարությունը: Վերակառուցումը հռչակվեց ԽՄԿԿ կենտկոմի նորընտիր գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի կողմից, որը երկրի ղեկավարը դարձավ 1985 թ.
մարտին: Գորբաչովը և իր համախոհները հասկանում էին, որ երկիրը մտել է փակուղի: Ընտրվեց սոցիալիզմը կատարելագործելու ճանապարհը: «Վերակառուցում», «նոր մտածողություն» և «արագացում» բառերը դարձան Գորբաչովի ընտրած բարեփոխումների ռազմավարության հիմքը: Առաջադրվեց նոր հայեցակարգ՝ ստեղծել սոցիալիզմի ժողովրդավարական տարաձև, այսպես կոչված՝ «սոցիալիզմ՝ մարդկային դեմքով»: 1988 թ. հռչակվեց իրավական պետության ստեղծման գործընթացը: Թեպետ պետությունը պետք է մնար «սոցիալիստական», սակայն հիմնվելու էր օրենքի և համամարդկային իրավունքի վրա:

Շարունակել կարդալ “Պատմություն 06-10․11․23”
Պատմություն 9

Հայ ժողովրդի ներդրումը հայրենական մեծ պատերազմում

1941 թվականի հունիսի 22֊ին, Գերմանիան՝ խախտելով 1939 թվականի օգոստոսի 23֊ին ԽՍՀՄ֊ի հետ կնքած չհարձակվելու պայմանագիրը հարձակվեց Խորհրդային Միության վրա, որից հետո սկսվեց ԽՍՀՄ ժողովուրդների Հայրենական Մեծ պատերազմը:Երկրորդ համաշխարհային պատերազմում մասնակցել է շուրջ 600.000 հայեր, որոնցից 200.000 զոհվել են:ՀԽՍՀ֊ից պատերազմին մասնակցել են 300.000 հայեր, որոնցից 150.000 զոհվել են:ԽՍՀՄ֊ի այլ երկրներից և դաշնակից այլ պետությունների կողմից պատերազմին մասնակցել են ևս 300.000 մարդ:

Շարունակել կարդալ “Հայ ժողովրդի ներդրումը հայրենական մեծ պատերազմում”
Պատմություն 9

Պատմություն 04․10․23

  • ՀԽՍՀ տնտեսության ճյուղերը և զարգացման ճանապարհը

Նէպի կենսագործման շնորհիվ 1925 թվականին հիմնականում ավարտվել էր ԽՍՀՄ տնտեսության վերականգնումը։ Ըստ Համամիութ. կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության (ՀամԿ(բ)Կ) ղեկավարության՝ սոցիալիզմի կառուցման համար հարկավոր էր ինդուստրացնել (արդյունաբերականացնել) երկիրը, կոլեկտիվացնել գյուղատնտեսությունը, կատարել մշակութային հեղափոխություն։ Նույն թվականի դեկտեմբերին ՀամԿ(բ)Կ 14-րդ համագումարն առաջադրել է երկրի արդյունաբերականացման խնդիրը։

Շարունակել կարդալ “Պատմություն 04․10․23”