Հասարակագիտություն

Ի՞նչ է իշխանությունը

Իշխանությունն այն է, երբ անձը կամ մարդկանց խումբը առավելություն ունի այլ մարդկանց նկատմամբ: Սա նրանց թույլ է տալիս վերահսկել այլոց գործողությունները հօգուտ պետության կամ կոնկրետ կազմակերպության:

Իշխանությունն օգնում է բարելավել իրավիճակը պետության մեջ, խմբում, դասարանում, թույլ չտալով դուրս գալ վերահսկողությունից, ինչպես նաև օգնում է պահպանել այնտեղ հանգստություն և հավասարակշռություն: Երկիր, խումբ և այլն չքանդելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ճիշտ իշխանություն, որը թույլ չի տա, որ դա տեղի ունենա՝ ճիշտ ժամանակին իրավիճակը վերցնելով իր վերահսկողության տակ։Այլապես մարդիկ առանց հասկանալու սխալներ կգործեն և ամեն ինչ կգնա կործանման։

Այս ամենից հետևություն, որ ինչ-որ տեղ ներդաշնակության և խաղաղության պահպանման համար պետք է առաջին հերթին ճիշտ իշխանություն;

Հասարակագիտություն

Պատասխանատվություն և հանդուժողականություն

Պատասխանատվություն

Պատասխանատվությունը, դա մարդու բնավորության այն գիծն է, երբ նա իրեն վստահված գործն ամեն գնով հասցնում է ավարտին:Պատասխանատու մարդը երբեք իր աշխատանքը չի թողնում կիսատ:Նրան պետք չէ երկար սպասել, քանի որ նա տրված աշխատանքը կկատարի հենց այն ժամկետում, երբ պետք է:Կարծում եմ, որ ամեն տեղ պետք է պատասխանատու մարդ, քանի որ այդպիսի մարդուն կարելի է լիովին վաստահել, հաստատ իմանալով, որ նա կարդարացնի վստահությունը:

Շարունակել կարդալ “Պատասխանատվություն և հանդուժողականություն”
Հասարակագիտություն

Հավասարություն

Սոցիալական հավասարությունը շատ կարևոր, բայց ցավոք սրտի անկարևորված տերմին է։Այն ցույց է տալիս աշխարհում բոլոր մարդկանց հավասարությունը, անկախ սոցիալական վիճակից, ազգությունից և ինչ-որ խմբին պատկանելիությունից։Այն ընդգծում է այն բանը, որ շատ գումարն ու կապերը շրջապատում թեկուզ և առավելություն են տալիս հասարակության մեջ, բայց չեն տալիս իրավունք ինչ-որ մեկին մյուսից բարձր դատել։Գոյություն ունի նաև իրավական հավասարություն։Իրավական հավասարությունը դա դատարանում բոլորի հավասարությունն ու ինչ-որ տեղ նաև արդարությունն է։Դատարան մտնելիս բոլորը պետք է մի կողմ դնեն իրենց պաշտոնը, գումարը և այլն, քանի որ հանցագործության դեպքում դրանք ոչ մի նշանակություն չունեն։Նաև դատավորն ու վկաները պետք հաստատեն իրենց մաքրությունն ու արդարությունը, հակառակ դեպքում նրանք նույնպես կենթարկվեն պատժի՝կաշառք ընդունելու և սուտ ցուցմունք տալու համար։Այս ամենից ետևություն, որ իրավական հավասարությունը դատարանի ներսում գտնվող մարդկանց դարձնում է իրար հավասար, առանց հնարավորություն տալու օգտվել ունեցած առավելություններից։

Հասարակագիտություն

Ի՞նչ է արդարությունը։ Արդարության իրավական և բարոյական կողմերը

Մենք բոլորս էլ մտածել ենք արդարության մասին ու քննարկել ենք այն։Շատերն ասում են, որ աշխարհում արդարություն չկա և չի լինի։Սակայն մինչև այդ մասին խոսելը, եկեք հասկանանք ընդհարապես ի՞նչ է արդարությունը։Արդարությունը, դա մարդու անկեղծ պահվածքն ու օրենքի ճիշտ դատն է։Այն ունի երկու կողմ՝ բարոյական և իրավական։Արդարության բարոյական կողմը կարգավորվում է կայնքի կանոններով և նորմերով։Օրինակի համար՝ որոշ հարցերում նրանց իսկ պատկերացմամբ։Այսինքն արդարության բարոյական կողմը ստեղծվում է հասարակության կողմից։Իսկ իրավական կողմը կարգավորվում է օրենսդրությամբ։Ավելի պարզ ասված՝ եթե մարդ կատարել է հանցագործություն, նա պատժվում է արդար՝ իր հանցանքի չափով։Հենց դրա համար են ստեղծվել են դատարանները, որտեղ ըստ մարդու կատարած հանցանքի որոշում են նրա պատժի դաժանությունն ու չափը։

Հասարակագիտություն

Հասարակագիտություն 07․02․23

Հասարակական խմբերը բազմաթիվ են և իրարից շատ տարբեր։Սակայն կա խմբերի երկու տեսակ, որոնցից էլ արդեն ստեղծվում են մյուսները։

Կա հիմնական երկու տեսակի խումբ և առաջինը դա այն խմբերն են, որոնցում ենք գտնվում ենք ծնված օրվանից։Դա խմբերի այն տեսակն է, որը ենթակա չէ ընտրության կամ փոփոխության։Այդպիսի խմբերի օրինակ է ազգությունը։Մենք ծնվում ենք ինչ-որ կոնկրետ երկրում և այդ իսկ օրվանից համարվում ենք այդ ազգի ներկայացուցիչ։Եվ եթե նույնիսկ մի օր որոշենք ուրիշ երկիր տեղափոխվել և նույնիսկ ստանանք այդտեղի քաղաքացիություն միևնույն է, մենք մնում ենք մեր ազգի ներկայացուցիչ։Այդպիսի խումբ է նաև ընտանիքը, որը նույնպես հնարավոր չէ ընտրել կամ փոխել։

Կա նաև ևս մեկ տեսակ՝ այն խմբերը, որոնցում մենք գտնվում ենք մեր ընտրությամբ։Այդպիսի խմբերում մենք գտնվում ենք մեր իսկ ընտրությամբ և ցանկության դեպքում կարող ենք փոխել այն։Այդպիսի խումբ է օրինակ բնակության վայրը։Այո, մենք ծնվում ենք ինչ-որ կոնկրետ տեղում, բայց ցանկացած պահի, երբ որ ցանկանանք, կարելի է փոխել այն և տեղափոխվել մեկ այլ երկիր կամ քաղաք։

Հասարակագիտություն

Համագործակցություն, հակասություն և համակեցություն

Մարդուն կյանքի ընթացքում հարկավոր է շփում այլ մարդկանց հետ։Դա պետք է հասարակությունից չկտրվելու և գոնե միայնակ չլինելու համար։Ինչ-որ մեկի հետ անձնական շփման համար նախ պետք է կարողանալ սկսել այդ շփումը, սկսել էլեմենտար հարցերով։Իսկ արդեն շփումը շարունակելու պատճառ կարող են հանդիսանալ ընդհանուր թեմաները, դիմացինի հաճելի պահվածքը և բնավորությունը։Կարևոր է, որ զրուցակցի հետ շփվելը հաճելի լինի, հակառակ դեպքում ինչ-որ ժամանակ անց շփումը այսպես թե այնպես կավարտվի։Համակեցության՝ այսինքն համատեղ կյանքի համար պետք է, որպեսզի մարդիկ իրար հասկանան և փորձեն ապրել առանց վեճերի։Սակայն, կան պահեր, երբ չվիճել չի ստացվում, քանի որ տան անդամներից մեկը մյուսին չի հասկանում։Այդ ժամանակ վիճողներից մեկը պետք է փորձի հարթել իրենց միջև եղած հակասությունները առանց ամեն ինչ ավելի բարդացնելու։Ավելի կոնկրետ ասած, հանգիստ տոնով հետաքրքրվի, թե ինչն է կարելի է փոխել, որպեսզի մյուսը գոհ մնա և ամեն ինչ անի դա իրականություն դարձնելու համար։Եթե մի քանի մարդ ապրում է նույն տանը, նրանցից յուրաքանչյուրը պետք է հարմարվի մյուսի ստեղծած պայմաններին, հավատարիմ մնալով նաև իր սեփականին։Տան բոլոր անդամների հարմարավետությունը տան ներսում շատ կարևոր է քանի որ հակառակ դեպքում վեճերն ու հակասությունները ավելի շատ կլինեն։Նաև տան ներսում կարևոր է հարգանքը մարդու նկատմամբ։Պետք է չխախտել նրա ազատությունը և գիտակցել, որ ամեն մեկն առանձին անձ է։Իսկ համագործակցության՝ համատեղ աշխատանքի համար նույնպես պետք է հարգանք կոլլեգայի և աշխատավայրում նրա ստեղծած պայմանների հանդեպ։Առանց հարգանքի միասին աշխատել ուղղակի չի ստացվի, քանի որ ոչ ոքի հաճելի չի երբ իրեն չեն հարգում։Այս ամենից հետևություն, որ համատեղ ինչ-որ բան անելու համար (ապրելու, աշխատելու և այլն) պետք է փոխադարձ հարգանք դիմացինի հանդեպ և կարողություն ծագած հակասություններն առանց վեճի լուծել։

Հասարակագիտություն

Ի՞նչ է արժեքը։ Մարդը՝ որպես արժեք

Արժեքները, դրանք այն համուզմունքներն են, որոնցով առաջնորդվում է մարդն իր ողջ կյանքի ընթացում։Արժեք կաարող են համարվել բարությունը, փողը, սերը, ընտանիքը և այլն։Ամեն մարդ”ամենակարևոր արժեք” ասեկով պատկերացնում է տարբեր բաներ։Մեկի համար դա սերն ու բարությունն է, մինչդեռ մյուսը կարծում է, որ ամենակարևոր արժեքը հարստությունն ու իշխանությունն են։Բոլորն ունեն իրենց սեփական կարծիքը այդ մասին և այդ պատճառով մարդիկ երբեմն չեն կարողանում իրար հասկանալ։Օրինակ, ես կարծում եմ, որ ամենակարևոր արժեքը մարդն է, քանի որ մարդն է արարողը մյուս բոլոր արժեքների։Մարդն այն արարածն է, որի շնորհիվ կյանքն առաջ է գնում, առանց նրա չէր լինի այն ամենը, ինչ կա հիմա։Այդ պատճառով, ես կարծում եմ, որ հենց մարդն է այն բարձրագույն արժեքը, որն ամեն մարդ իր համար ցանկանում է գտնել։

Հասարակագիտություն

Մարդու պահանջմունքները

Ամեն մարդ միշտ պետք է իմանա ինքն իրեն, քանի որ առանց դրա նա անկարող է հասկանալ, թե ինչ է իրեն պետք։Մարդիկ դեռ շատ-շատ դարեր առաջ հասկացել են, որ պետք է սկսել ճանաչել շրջակա աշխարհը և հենց իրենց՝ մարդուն։Սկզբում նրանց նույնիսկ չէր էլ հետաքրքրում, թե ինչ պայմաններում և որտեղ են նրանք ապրում, բայց ժամանակի ընթացքում մարդկանց սկսեց հետաքրքրել, թե ինչպիսինն են իրենք և ինչ են ուզում կյանքից։Նրանք սկսեցին հասկանալ, որ պետք է փոխեն ապրելու պայմանները, որ իրենց ավելին է պետք լավ ապրելու համար։Այդ պատճառով մարդը սկսեց ուսումնասիրել, զարգանալ և սովորել։Նա սկսեց հասկանալ ինքն իրեն և կազմել սեփական տեսակետը իր պահանջմունքների մասին։Եվ կամաց-կամաց մենք եկանք այն ներկային, որը կա հիմա։

Կարծում եմ, որ նոր միջավայր ստեղծելու մարդու ձգտումը ճիշտ է, քանի որ մեր ներկան միգուցե և չլիներ, եթե մարդը չսկսեր արարել և սովորել։Իհարկե, միշտ պետք է նորը բացահայտել և ստեղծել, որպեսզի մարդկությունը զարգանա և ապագան լինի հենց այնպիսին, ինչպիսին որ մենք պատկերացնում ու ցանկանում ենք։Սակայն շատ դեպքերում նորի ձգտումը բերում է խնդիրների, քանի որ հիմա հայտնագործություններ կատարելու ընթացքում նույնիսկ փոքրիկ սխալը կարող է ամեն ինչ գլխիվայր պտտել։

Հասարակագիտություն

Ազատություն

Ազատությունը դա այն է, երբ մարդ ունի իր սեփական կարծիքը և կախված չէ ոչ ոքից։Իմ կարծիքով, բոլոր մարդիկ պետք է ազատ լինեն, քանի որ մեծ թե փոքր, պետք է ունենան իրենց անհատական տարածքը, կարծիքը և իրենք պետք է տեր լինեն իրենց արարքներին։Շատերը չեն հասկանում ազատության կարևորությունը և թույլ են տալիս իրենց ներխուժել ուրիշի անձնական կյանք և սկսում են կառավարել այն։Սակայն ազատությունը կարևոր է այնքանով, որ շատ-շատերը ազատության համար իրենց կյանքն են տվել։

Հայրենիքի ազատության և անկախության համար շատ հերոսներ տվեցին իրենց կյանքերը։Նրանք կռվեցին, որ մեր հայրենիքում ուրիշը չլինի, որ մեր հողի վրա թշնամին ոտք չդնի։Նրանք ուզում էին, որ մենք ազատ ու հանգիստ ապրեինք մեր հայրենիքում, առանց ինչ-որ մեկից կախվելու։Իրենց մոտ ստացվեց․․․ Նրա համար, որ մենք ապրում ենք այստեղ, հիմա ու ամենակարևորը՝ ազատ պետք է շնորհակալ լինենք նրանցից յուրաքանչյուրին։