Ձմեռային ճամբար 2023-24

Երրորդ շաբաթվա ամփոփում. Օր առաջին

Երեկ մեր հունվարյան ճամբարի երրորդ շաբաթվա առաջին օրն էր։Օրը սկսեցինք հոգեբան Արևիկ Բաբայանի հետ, ով հոգեբանորեն վերլուծում և բացատրում էր իմ ընկերների պատրաստած կոլաժները։Ցավոք սրտի, կոլաժների ստեղծման օրը ես բացակա էի, բայց ինձ միևնույնն է, շատ հետաքրքիր էր այնտեղ ներկա գտնվելը։Այդ օրը նաև ունեցանք ռազմամարզական պարապմունք, որի ժամանակ սովորեցինք կրակելու դիրքերը։Օրն ամփոփեցինք խաղերով և մեր հետագա անելիքների քննարկմամբ։

Ձմեռային ճամբար 2023-24

Ճամբարային առաջին և երկրորդ օրեր

Ճամբարային առաջին օր

Հուվարի 8-ին մեր ձմեռային ուսումնական ճամբարի առաջին օրն էր։Մենք այդ օրը նախ ծանոթացանք ճամբարային օրակարգին և կազմեցինք որոշակի պլաններ այս մի քանի շաբադվա համար։Դրանից հետո խաղացինք “Ինկոգնիտո” խաղը, որի ընթացքում ծանոթացանք և ավելի լավ ճանաչեցինք միմյանց։Դրանից հետո իրականացրեցինք “Զբոսաշրջությունը՝ մասնագիտության կողմնորոշման հարթակ” նախագիշը, որի շրջանակներում պրեզենտացիայի կամ պատումի տեսքով պետք է պատմեինք մեր նախընտրած երկրի մասին։Իմ երկիրն Իտալիան էր (աշխատանքիս հետ կարող եք ճանոթանալ այստեղ

Ճամբարային երկրորդ օր

Երկրորդ օրը մենք խաղացինք խաղ, որի ժամանակ տեսարժան վայրերի նկարներով պետք է գուշակեինք այն երկիրը, որտեղ նա գտնվում է և դրա անունը։Խաղի ժամանակ մենք կիսվում էինք մեր գիտելիքներով տվյալ վայրի մասին և այդպիսով իմանում նոր փաստեր ու ստանում նոր գիտելիքներ։Շատ հետաքրքիր էր սովորել խաղերի շորհիվ։Նաև այդ օրն ունեցանք պարի դաս, որի ժամանակ սովորեցինք պար “Փոփուրի”։Օրն ամփոփեցինք հետագա պլանների քննարկմամբ։

Ձմեռային ճամբար 2023-24

Ինչը կհետաքրքրի զբոսաշրջիկին Իտալիայում

Իտալիան հարուստ պատմությամբ և մշակույթով , դրախտային երկիր է՝ օժտված բազմազան լանդշաֆտներով և մեղմ կլիմայով: Այն ունի ամեն ինչ՝ կղզիներ և հրաբուխներ, գեղեցիկ ծովածոցեր, լողափեր, գեղատեսիլ հարթավայրեր և եզակի լեռների գագաթներ:

Իտալիայի պատմությունը շատ հարուստ է և բազմազան։ Իր գոյության ընթացքում երկիրն ունեցել է վերելքներ ու վայրէջքներ, եղել է մասնատված ու համախմբված։ Հին ժամանակներում նրա տարածքում առաջացել է մեծ կայսրություն՝ Հռոմեական կայսրությունը։ Եվ հենց Իտալիան կարելի է անվանել արևմտյան քաղաքակրթության օրրան։

Շարունակել կարդալ “Ինչը կհետաքրքրի զբոսաշրջիկին Իտալիայում”