Աշխարհագրություն 9

Աշխարհագրություն 05․05․2024

Առողջապահություն

Երկիրն ունի ազգային առողջապահական համակարգ, որը ներառում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր բժշկական հաստատություններ։ Հանրային առողջապահական համակարգը տրամադրում է անվճար բժշկական օգնություն, սակայն ծառայությունների որակը և հասանելիությունը կարող են տարբեր լինել՝ կախված տարածաշրջանից և ֆինանսավորումից:

Շարունակել կարդալ “Աշխարհագրություն 05․05․2024”
Աշխարհագրություն 9

Աշխարհագրություն 01.04.24

Հայաստանի Հանրապետության (ՀՀ) գյուղատնտեսությունը ԽՍՀՄ ժամանակներից մինչև մեր օրերը զգալիորեն փոխվել է։

Շարունակել կարդալ “Աշխարհագրություն 01.04.24”
Աշխարհագրություն 9

Աշխարհագրություն 03․03․24

Մթերք

Մինչև 1920 թվականը Հայաստանում գործել են սննդի արդյունաբերության խոշոր ձեռնարկություններ։

Առավել զարգացած էր գինու-կոնյակի ճյուղը (թողարկել է Հարավային Կովկասում արտադրվող կոնյակի 73, սպիրտի՝ 38 %-ը), որտեղ գերակշռել է ռուս, կապիտալը։
ԽՍՀՄ-ի ժամանակ Հայաստանում ՝ Սիսիանում, արտադրվել է Հայաստանում արտադվող լավագույն պանիրը՝ բարձրորակ շվեյցարական պանիր և չանախ, որն արտահանվել է Լիբանա, Լեհաստան։ Արտադրվել է նաև Գարեջուր, կոնյակ պահածոներ, օճառ, բրինձ և այլն։

Շարունակել կարդալ “Աշխարհագրություն 03․03․24”
Աշխարհագրություն 9

Աշխարհագրություն 04.02.24

Մինչև ՀՀ-ի անկախացումը, Հայաստանի արդյունաբերության բաժինը ՀՆԱ-ում ավելին էր, քան մնացած բոլոր ճյուղերինը միասին վերցրած: Մինչեւ 1988 թ.-ի Սպիտակ երկրաշարժը այն առնվազն 600 անգամ ավելի շատ արտադրանք էր թողարկում, քան 1920-ական թթ. վերջին: 1913 թ. արդյունաբերական ձեռնարկություններ կային ընդամենը 8 բնակավայրում: Դրանք էին Երեւանը, Ալավերդին, Գյումրին, Արտաշատը, Կապանը, Մեղրին, Գավառը եւ Դիլիջանը: Արդյունաբերության մեջ զբաղվածների թիվը չէր գերազանցում 6 հազ. մարդ: 1980-ական թվականների վերջին ավելի քան 700 արդյունաբերական ձեռնարկություններ էին գործում բոլոր վարչական շրջաններում և քաղաքներում` ավելիքան 200 բնակավայրերում: Արդյունաբերության մեջ զբաղված էին գրեթե կես միլիոն մարդ: Ի սկզբանե այդպիսի արագ զարգացումը հենվում էր բնական ռեսուրսների յուրացման վրա:

Շարունակել կարդալ “Աշխարհագրություն 04.02.24”
Աշխարհագրություն 9

Հայաստանում ապրող թռչունները

Գանգրափետուր հավալուսն

Գանգրափետուր հավալուսնը հավալուսների ընտանիքին պատկանող, բնադրող-չվող և հազվագյուտ թռչուն է, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Մարմնի երկարությունը 160-180 սմ է, թևերի բացվածքը՝ 310-345 սմ, կենդանի զանգվածը՝ 13-14 կգ։ Կտուցը շատ մեծ է՝ նարնջագույն կոկորդային պարկով։ Ոտքերը և թևատակը մոխրագույն են, թևատակի կենտրոնում կա բաց գույնի երկայնակի շերտ։ Բնադրման շրջանում փետրածածկը խամրած սպիտակ է, ներքևից՝ մոխրավուն երանգով։ Գագաթի և վզի հետին մասում կան գանգուր փետուրներ։ Աչքերի շրջանի մաշկը բաց վարդագույնից մանուշակագույն է։ Առաջնային փետուրները և նրանց ծածկողները վերևից սև են։ Երիտասարդը վերևից բաց մոխրագույն-դարչնագույն է, ներքևից՝ աղոտ սպիտակ։ Գագաթը տափակ է, գլխի հետին մասում կան կարճ ցցուն փետուրներ։

Շարունակել կարդալ “Հայաստանում ապրող թռչունները”
Աշխարհագրություն 9

Աշխարհագրություն 24․09․23

Հարցեր եւ առաջադրանքներ
1. Լեռնակազմական ո ՞ր գործընթացներն են ձեւավորել Հայկական
լեռնաշխարհի մակերևույթը:

Հայկական լեռնաշխարհը ձևավորվել է մոտ 25−30 մլն տարի առաջ` այդտեղ ընթացող ալպյան լեռնակազմական գործընթացների շնորհիվ։ Ծովն աստիճանաբար նահանջել է, և բարձրացող գեոսինկլինալը վերածվել է լեռնային երկրի, երկրաբանական շերտերը խախտվել են՝ գոյաց­նելով ծալքաբեկորային լեռներ։ Այդ ամենն ուղեկցվել է ուժեղ հրաբխային ժայթ­քումներով։Լեռնակազմական երևույթները Հայկական լեռնաշխարհում դեռևս շարու­նակվում են։ Դրա վկայությունն են Նեմրութ (Սարակն) և Թոնդրակ գործող հրաբուխները և հաճախակի կրկնվող երկրաշարժերը։

Շարունակել կարդալ “Աշխարհագրություն 24․09․23”