Հայրենագիտություն · Մայիսյան հավաք

Սասուն

Եթե Տարոնից իջնենք քիչ հարավ և անցնենք Տավրոսը, ապա մեր առաջ կբացվի անառիկ Սասունը, մեր ժողովրդական էպոսի «Սասունցի Դավթի» դյուցազունների հայրենիքը։

Սասունը գտնվում է Վանա լճից արևմուտք և հարավ–արևմուտք, Մուշ քաղաքից հարավ։ Սասունցիները իրենց երկիրը անվանում են գավառ։ Սասուն անունով կա մի փոքրիկ գյուղ, որը գտնվում է այդ գավառի հարավային մասում:

Մշեցիները Սասունը Ծմակ էին կոչում, որ նշանակում է քիչ արև ստացող, խոնավ լեռնային վայր։

Սասունն անառիկ երկիր է, ունի բնական ամուր դիրք։ Նա լեռների, ժայռերի, քարանձավների, խոր կիրճերի և լեռնահովիտների մի աշխարհ է։ Սասունը հռչակվել է իր անմահ «Սասունցի Դավիթ» էպոսով, սրտեղ տրված է հայ ժողովրդի հերոսական պայքարը ընդդեմ արաբական տիրապետության։ Պատմական Հայաստանում Սասունը համարվում էր Աղձնիք նահանգի (աշխարհի) մի գավառ։ Սասունից հյուսիս-արևելք ընկած Խոյթը կամ Խութը Տուրուբերան նահանգի գավառներից մեկն է:

Սասուն անունը ժողովրդական ստուգաբանությունը հանում է «սասումից», որի հիմքում ընկած է ցասում-զայրույթ բառը։ Անունը ցույց է տալիս սասունցիների ցասկոտ լինելը շրջապատի թշնամիների համար։ Սասունի մեծ մասն ընկած էր Բաթմանա գետի վերին հոսանքում։

 

Մայիսյան հավաք · Uncategorized

Մայիսյան հավաքի անհատական ուսումնական պլան

09:00-09:15՝ Առավոտյան ընդհանուր պարպմունք

09:20՝ Նախագծային ուսուոմնական պարապմունքների մեկնարկ

12։40-13։00՝ ընդմիջում

13։30-14։30՝ ցանցային կլոր սեղան Արևմտյան դպրոցում

13:30-17:00՝  Երկարացված օրվա ճամբար

Լրացուցիչ կրթություն՝չեմ հաճախում

Մայիսյան հավաքի օրերին ես ընտրում եմ ОГЛЯДЫВАЯСЬ НАЗАД ՝ նախագիծը

Երեքշաբթի և հինգշաբթի օրերին ընտրությամբ գործութեություն՝տեխնոլոգիա

Դասավանդողների նախագծերը՝

<<Առականի>> համագործակցային նախագիծ-Երանուհի Խլղաթյանը՝

Խաղ-վիկտորինաները որպես ուսումնական խաղեր՝ Գրետա Բակունց

Հունիսյան ամենամյա ազգագրական փառատոն. փորձեր
Անբան Հուռի՝  Սեդա Թևանյան

Ուսումնական ջերմոց-ջերմատուն՝ Շուշան Ալեքսանյան

Լողափի բարեկարգում՝ Զառա Ոսկանյան

My school՝  Լիանա Ասատրյան

Դիանա Ղազարյան