Պատմություն

Կենսաբանություն 17-21․04․23

Մարսողության նշանակությունը: Օրգանիզմի կենսագործունեության բնականոն ընթացքի և էներգիայի պաշարները լրացնելու համար անհրաժեշտ է ընդունել որոշակի քանակությամբ սննդանյութեր: Սննդամթերքի հիմնական բաղադրիչները՝ սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերն ու հանքային աղերն են: Դրանցից սպիտակուցները, ճարպերը և ածխաջրերի զգալի մասը բարդ օրգանական միացություններ են և ունեն խոշոր չափսեր, ինչի արդյունքում չեն կարող անցնել աղիների պատով և ներթափանցել արյան և ավշի մեջ: Այդ պատճառով այդ նյութերը պետք է նախապես ճեղքվեն՝ վերածվելով ջրում լուծելի մանր և պարզ միացությունների:

Շարունակել կարդալ “Կենսաբանություն 17-21․04․23”
Պատմություն

Հայոց պատմություն 18․04․23

1․ Արնմտահայ գյուղացին ինքնաբուխ ծավալեց անհատական, պարտիզանական շարժում, որը ստացել է հայդուկային կամ ֆիդայական անվանումը: Հայդուկները (հունգարերեն՝ հետնակ) կամ ֆիդայիները (արաբերեն՝ զոհ, այսինքն՝ ինքնազոհ) վրիժառուներ էին, ովքեր բարճրանում էին լեռները, հեռանում անտառները և խմբերով անզիջում պայքար ծավալում օսմանյան իշխանությունների դեմ:

Շարունակել կարդալ “Հայոց պատմություն 18․04․23”
Պատմություն

Հայոց պատմություն 04.04.23

1. Սուլթանական բռնատիրության դեմ պայքարի կոչեր հնչեցրին ժամանակի նշանավոր գործիչներ Գ. Արծրունին, Րաֆֆին, Ռ. Պատկանյանը, Մ. Խրիմյանը և ուրիշներ:Հայկական հարցի միջազգայնացումը մի կողմից՝ զարկ տվեց հայերի ազատագրական պայքարին, մյուս կողմից՝ ավելի սրեց հայ-թուրքական հարաբերությունները:

Շարունակել կարդալ “Հայոց պատմություն 04.04.23”
Պատմություն

Համաշխարհային պատմություն 04.04.23

1. Ի տարբերություն հիմնարար գիտությունների, որոնք հետազոտում են բնությունը, հումանիտար գիտությունների և գեղարվեստական մշակույթի խնդիրը մարդն է և նրա հասարակական միջավայրը: Դա է վկայում նաև նրա անվանումը. լատիներեն նշանակում է մարդուն վերաբերող, մարդկային: Հումանիտար գիտությունները սկզբնավորվել են ուշ միջնադարում, սակայն նոր դարաշրջանում ստացան նոր բովանդակություն և արժեք:

Շարունակել կարդալ “Համաշխարհային պատմություն 04.04.23”
Պատմություն

Համաշխարհային պատմություն 20-24․03․23

1․ Եվրոպայում արդյունաբերական հասարակության կայացմանը համընթաց կրթության և գիտության ոլորտներում արժանագրվեցին մեծ տեղաշարժեր: Էապես փոխվեց մարդկանց վերաբերմունքը գիտելիքի նկատմամբ: Միջնադարում գիտելիքը առավելապես տեսական էր, կյանքից կտրված, գործնական նպատակներից հեռու: Աստիճանաբար այդ մոտեցումը փոխվեց: XVII – XVIII դդ. գիտության նվաճումները սկսեցին ավելի ու ավելի ներդրվել առօրյա կյանքում:

Շարունակել կարդալ “Համաշխարհային պատմություն 20-24․03․23”
Պատմություն

Համաշխարհային պատմություն 20-24․03․23

1․ Միջնադարյան Եվրոպայում միջազգային հարաբերությունները կարգավորվում էին առավելաբար աստվածաշնչյան պատվիրաններով: Այն պատերազմները, որոնք նպաստում էին պատվիրանների հաստատմանը, համարվում էին արդարացի, իսկ խոչընդոտողները՝ անարդարացի:

Շարունակել կարդալ “Համաշխարհային պատմություն 20-24․03․23”