Տեխնոլոգիա · Uncategorized

Գունատեսություն…Հիմնական գույներ

ImageԳույնը գեղարվեստական արտահայտչականութ-յան գեղարվեստական հիմնական միջոցներից մեկն է:Գույնի արժեքը մարդու կյանքում մեծ է և բազմազան:Այն ամենը ինչ տեսնում ենք դա գույնի միջոցով է և գույնի շնորհիվ:

Գունային օղակը առաջին անգամ ստեղծել է Իսահակ Նյուտոնը և հետագայում բարելավվել այլ մասնագետների կողմից:

Գունային օղակը ցույց է տալիս,թե ինչպես են հիմնական գուները խառնվում `ստեղծելով այլ ակնառու երանգներ:

Գունային օղակը բաղկացած է.

հիմնական գույներից -դեղին,կարմիր,կապույտ

երկրորդական կամ բաղադրյալ գույներից-կանաչ,նարնջագույն,մանուշակագույն

օժանդակ կամ լրացուցիչ գույներից-երանգներ,որոնք ստացվում են հիմնական գույների խառնումից երկրորդական գույների հետ:
Դրանք այն գույներն են ,ինչպիսիք են`կապտա-կանաչը,կարմրա-մանուշակագույնը,դեղնա-նարնջագույնը և այլն:Գունային օղակը մեզ օգնում է առավել լավ հասկանալ,ինչպես են գույները կապված միմյանց հետ և որ կոմբինացիայի դեպքում է ստացվում հարմոնիկ համակցություն:

Image

Հաշվետվություն · Տեխնոլոգիա · Uncategorized

Հաշվետվություն տեխնոլոգիայից

Տեխնոլոգիան ամենահետաքրքիր դասերից մեկն է:Տարեսկզբին մեր տեխնոլոգիայի դասասենյակը տեղափոխվեց նկուղ:Սկզբում մենք միայն նկարում էինք քանի որ չունեինք լվացարան, իսկ հետո երբ լվազարան տեղադրեցին սկսեցինք աշխատել նաև կավով:Վերջերս պատրաստեցինք կավե ձնեմարդուկներ:Նաև մենք թղթից ենք պատրաստել ենք մեր անձնագրերը:Ստվարաթղթից պատրաստեցինք եղևնիներ, այլ տարբեր գեղեցիկ զարդարանքներ մեր դպրոցի տոնածառը զարդարելու համար: