Ճամբար 2019 · Մայրենիի ստուգատես 2019 · Գրականություն · Uncategorized

Իմ ճամբարային օրը

Այսօր մենք շատ հետաքրքիր օր ունեցանք:Սկզբում ընկեր Գրետայի թեստ կատարեցինք,իսկ հետո բակում կատարեցինք մեր ստուգատեսի վերջին կանգառը:Նայեցինք մեր մայրենիի ստուգատեսի գնահատականները:Ընկեր Սոնայի հետ տարբեր խաղեր խաղացինք:Ես շատ հետաքրքիր ճամբարային օր ունեցա:Իսկ երկարօրյան դեռ արջևում է հուսով եմ երկարօրյայում էլ հետաքրքիր կանցնի:ՄԻՆՉ ՀԱՆԴԻՊՈՒՄ!!!

Ճամբար 2019 · Մայրենիի ստուգատես 2019 · Գրականություն · Uncategorized

Մայրենիի ստուգատես

Ստեղծագործական աշխատանք

Մի գարնան առավոտ

Մի գարնան առավոտ ես արթնացա, նայեցի պատուհանից դուրս և տեսա,որ ինձ է նայում ծիծեռնակը:Ես արագ հագնվեցի ու վազեցի դուրս:Ծիծեռնակը մոտեցավ ինձ ,նստեցրեց իր վրա և տարավ:Մենք թռչում էինք կապուտակ երկնքով և հանկարծ նա կանգնեց ու իջավ ներքև:Ինձ իջեցրեց իր վրայից, ես նայեցի շուրջս և տեսա,որ այնտեղ թափվում էին գունավոր անձրևներ:Այնտեղ ինձ էին սպասում ծիծեռնակի ընկերներն ու ընտանիքի անդամները:Նրանք ինձ շատ ուրախացրեցին և մենք ընկերացանք:Այդ առավոտը ամենաարտասովորն էր:

Մի գարնան առավոտ

 

Բլոգի ներկայացում

Մայրիկիս կարծիքը իմ բլոգի մասին

Ես Թովմասյան Մոնիկայի մայրիկն եմ:Իմ կարծիքով բլոգով աշխատելը բավականին հետաքրքիր է,այն ավելի ժամանակակից մոտեցում է և սովորողը ավելի հաճույքով է վերաբերվում ուսումնական գործընթացին:Քանի որ մեր դպրոցական տարիներին մենք նման հնարավորություն չենք ունեցել,հիմա ես մեծ հետաքրքրությամբ եմ հետևում Մոնիկայի բլոգին:Ուրախ եմ,որ  տեսնում եմ նրա ձգտումը դառնալ գրագետ և պիտանի մարդ օրեցօր ավելի է մեծանում:

Շնորհակալ եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ողջ ուսումնական անձնակազմին,որ կարողանում են ժամանակակից մեթոդներով գրագետ կրթել մեր երեխաներին: