Գրականություն

Գրականություն 14․05․23

Վաղուց,  շատ  վաղուց,  երբ  դեռ  թմբուկները  պատերազմ  չէին  գուժել  հնդիկներին,  պրերիայի  եզրին  մի  գեղեցիկ  գյուղակ  կար։  Այնտեղ  տղամարդիկ  վաղ  առավոտյան  որսի  էին  գնում  և  երեկոյան  տուն  վերադառնում  հարուստ  պաշարով․  կանայք  ուտելիք  էին  պատրաստում,  կար  անում,  իսկ  երեխաները  արևածագից  մինչև  արևմուտ  խաղ  էին  անում։  Բոլորն  էլ  երջանիկ  էին  և  համերաշխ։Ցերեկները  երկար  ժամանակ  Արևը  փայլում  էր  և  ժպտում  կարմրամորթների  դեմքերին,  անձրև  թափվում  էր  միայն  այն  ժամանակ,  երբ  պետք  էր  լինում  թարմացնել  ձորերի,  գետերի,  լճերի  ջրերը  և  զովացնել  ծառերն  ու  ծաղիկները:Բայց  տեսեք,  թե  հետո  ինչ  պատահեց․Աստղերը,  որ  փայլում  էին  ճամբարի  վերևում,  լսեցին  հնդիկների  մասին  և  որովհետև  նրանց  լույսը  շատ  էր  աղոտ  ու  երկիր  չէր  հասնում,  խնդրեցին  իրենց  առաջնորդին՝  Լուսնին,  որ  թույլ  տա  իրենց  իջնել  և  գյուղ  գնալ։Գիշերային  երկնքի  առաջնորդին՝  Լուսինին,  դուր  չէր  գալիս,  որ  իր  մարդիկ՝  աստղերը,  թափառում  են  ամբողջ  գիշեր  և  վաղ  առավոտյան  անկողին  մտնում,  ինչպես  Առավոտյան  աստղը։  Երբ  այդպիսի  դեպք  էր  պատահում,  նա  ընդհարվում  էր  Արևի  հետ։  Բայց  այդ  գիշեր  նա  արտակարգ  լավ  տրամադրության  մեջ  էր  և  չմերժեց  նրանց  խնդրանքը։  Աստղերն  աշխույժ  ծիծաղելով  և  շատախոսելով  սկսեցին  պատրաստվել  ճամփորդելու  և  ուշք  չդարձրին  այն  խելացի  խորհուրդներին,  որ  Լուսինը  տվեց  իրենց։―  Դուք  կարող  եք  գնալ  ուր  ուզում  եք,  բայց  զգուշացեք,  որ  հանկարծ  չիջնեք  գետնին։  Եթե  իջնեք  գետին,  դուք  այնտեղ  կմնաք  և  հաջորդ  օրը  Արևը  ձեզ  կայրի,  կսպանի,  որովհետև  նրա  ճառագայթները  ճակատագրական  են  մեզ  համար։Աստղերը  գնացին։  Նրանց  բախտից  այդ  գիշեր  Լուսինը  կլոր  էր,  այլապես  կկորցնեին  ճանապարհը։  Վերջապես  հասան  հնդիկների  ճամբարը  և  սկսեցին  բոլոր  կողմերից  դիտել։  Հնդիկները  քնած  էին,  միայն  մի  փոքր  տղա,  որ  ապրում  էր  ճամբարի  ծայրին,  դեռ  արթուն  էր։  Տարօրինակ  շշնջոցներ  լսելով,  նա  լարեց  ուշադրությունը  և  իր  վրանի  տանիքի  լուսամուտից  դուրս  նայեց։  Մի  պահ  նրա  սիրտը  կանգ  առավ  տեսածից․  Ինչքա՜ն  շատ  աստղեր  կան  և  ինչքա՜ն  մոտիկ։  Նա  իսկույն  մագլցեց  վեր,  դեպի  վրանի  ծայրը  և  սյունը  շարժեց,  որ  լավ  տեսնի։  Սյունը  դեմ  առավ  ինչ  որ  բանի  և  շրը՜մփ,  վայր  ընկավ։  Աստղը  ցածրից  էր  անցնում,  ուղիղ  վրանի  վրայից,  այդ  պատճառով  ընկավ  գետին  և  իսկույն  դարձավ  մի  գեղեցիկ,  ողբացող  աղջիկ։―  Տես,  թե  ի՜նչ  արիր,―  հանդիմանեց  նա  տղային,―  ես  այլևս  չեմ  կարող  իմ  քույրերի  հետ  վերադառնալ  և  հենց  որ  լույսը  բացվի,  Արևի  ճառագայթները  կգտնեն  ինձ,  և  ես  կմեռնեմ։Տղան  ապշահար  նայում  էր  նրան։  Այդ  ընթացքում  աստղերն  արդեն  հասկացել  էին,  թե  ինչ  է  տեղի  ունեցել  և  խուճապահար  ետ  էին  թռչում,  գիտակցելով,  որ  անկարող  են  օգնել  իրենց  տարաբախտ  քրոջը։Արցունքները  առատորեն  հոսում  էին  սիրուն  աղջկա  աչքերից։  Տղան  խղճահարվեց։―  Ես  քեզ  կօգնեմ,―  ասաց  նա,―  ցերեկը,  երբ  Արևը  դուրս  գա,  ես  քեզ  կթաքցնեմ  իմ  վրանում  և  նա  չի  կարողանա  քեզ    գտնել։  Բայց  հետո՞  ինչ  կանենք։―  Եթե  ես  կարողանամ  իմ  գոյությունը  պահպանել  ցերեկը,  երեկոյան  կդառնամ  ծաղիկ  և  կգնամ  կապրեմ  մի  բարձր  ժայռի  կատարին,  որտեղից  կկարողանամ  նայել  ձեր  ժողովրդին,  որովհետև  ինձ  դուր  է  եկել  ձեր  կյանքը։Նրանք  վարվեցին  այնպես,  ինչպես  որոշել  էին։  Տղան  ամբողջ  օրը  տանը  մնաց  և  ջանք  չխնայեց,  որ  ամենաթույլ  և  ամենահետաքրքրասեր  ճառագայթն  անգամ  հանկարծ  չթափանցի  վրանի  ներսը։  Հենց  որ  օրը  վերջացավ,  աղջիկն  իսկույն  թռավ  ծխնելույզի  օդանցքից  և  շտապեց  տեղ  գտնել  բարձր  ժայռի  վրա,  և  նրա  կատարին  հաջորդ  օրն  անմիջապես  մի  գեղեցիկ  սպիտակ  վարդ  բուսնեց։Բոլոր  հնդիկները  հիանում  էին,  երբ  տեսնում  էին  գեղեցիկ  ծաղիկը,  միայն  տղային  էր  հայտնի,  որ  դա  այն  փոքրիկ  աստղն  է,  որին  նա  պահեց  իր  վրանում  և  պահպանեց  Արևի  սպանիչ  ճառագայթներից։Շուտով  աղջիկը  ձանձրացավ  մենակությունից:  Թեև  նա  գյուղին  նայում  էր  հեռվից  և  տեսնում  ճամբարի  կյանքը,  բայց  ոչ  ոք  չէր  կարող  մագլցել  ժայռը  և  զրուցել  նրա  հետ։  Երբեմն-երբեմն  նրան  ընկերակցում  էին  այն  թռչունները,  որոնց  բույնը  այդ  կողմերում  էր։Այսպես,  նրա  մոտ  զրուցելու  եկավ  մի  փոքրիկ  ցախսարեկ։―  Ես  այնպես  մենակ  եմ  այստեղ,―  գանգատվեց  սպիտակ  վարդը,―  կարոտ  եմ  մարդկային  ընկերակցության։  Եթե  կարողանայի  պրերիայում  ապրել,  շատ  լավ  կլիներ։―  Եթե  այդ  է  ցանկությունդ,  ես  կարող  եմ  օգնել,―  պատասխանեց  փոքրիկ  թռչնակը,―  միայն  մի  փոքր  թեքիր  գլուխդ,  որ  քեզ  կտուցովս  վերցնեմ։Վարդը  հնազանդ  թեքեց  գլուխը.  ցախսարեկը  կտուցով  վերցրեց  նրան  և  դեպի  պրերիա  թռավ։Պրերիայում  կյանքն  ավելի  ուրախ  էր։  Հնդիկները,  ինչպես  և  զանազան  կենդանիներ,  այցելում  էին  սպիտակ  վարդին։  Բայց  մի  օր  հանկարծ  առավոտյան  վաղ  սարսափելի  ձայներ  լսվեցին։―  Շտապե՜ք,  շտապե՜ք,―  գոռում  էին  այս  ու  այն  կողմից,―  պետք  է  թաքնվել,  գոմեշի  նախիրն  է  գալիս։Բոլորը  վազեցին  և  թաքնվեցին՝  ով  որտեղ  կարող  էր։  Շուտով  հորիզոնում  փոշու  հսկայական  ամպ  հայտնվեց,  որը  աստիճանաբար  ավելի  ու  ավելի  մոտեցավ։  Սպիտակ  վարդը  ահաբեկված  գլուխը  թաքցրեց  տերևների  մեջ,  որոնք  սարսափից  լայնացել  էին։  Նախիրն  անցավ  մրրիկի  պես։  Հազարավոր  սմբակներ  այնպիսի  աղմուկ  էին  բարձրացրել,  որ  կարծես  ամպրոպ  ճայթեց։Երբ  վերջապես  ամեն  ինչ  խաղաղվեց,  սպիտակ  վարդը  գաղտագողի  դուրս  նայեց  տերևների  արանքից։  Պրերիան  բոլորովին  ամայի  էր  դարձել,  և  կյանքի  նշույլ  անգամ  չկար։―  Ես  չեմ  կարող  այստեղ  մնալ  և  այսքան  փորձություններ  տանել,―  ասաց  աստղն  ինքն  իրեն,―  ավելի  լավ  է՝  տեղափոխվեմ  լճի  վրա  և  այնտեղ  ապրեմ։Նա  պոկվեց  գետնից  և  շատ  չանցած  ներքևում  երևաց  փայլող  լճի  մակերեսը։  Նա  ցած  իջավ  և  մակույկի  նման  հանդարտ  սահեց  լճի  վրայով։Հաջորդ  օրը  վաղ  առավոտյան,  երբ  հնդիկները  անցնում  էին  լճի  մոտով,  զարմանքով  նկատեցին,  որ  ջրի  երեսին  սպիտակ  ծաղիկներ  կան։―  Գիշերային  աստղերը  ծաղիկներ  են  թողել,―  ասացին  երեխաները,  բայց  խելահաս  մարդիկ  թափահարեցին  գլուխները  և  ասացին,  որ  դա  սպիտակ  աստղն  է  իջել  մեզ  մոտ։  Նրանք  ճիշտ  էին։Այդ  օրվանից  աստղն  ապրում  է  լճի  վրա  սպիտակ  ջրաշուշանի  տեսքով,  և  հնդիկները    Սպիտակ  ծաղիկ  են  կոչում  նրան։

Շարունակել կարդալ “Գրականություն 14․05․23”
Ստեղծագործում եմ․․․ · Գրականություն

Ոչ թե նա է ուժեղ, ով ուժ ունի, այլ նա, ով․․․

Մարդիկ կարող են մեծ ֆիզիկական ուժ ունենալ, և այո, դա շատ լավ է սպորտի, կամ նմանատիպ աշխատանքների համար:Սակայն ֆիզիկական ուժ ունենալը դեռ չի նշանակում ուժեղ լինել, քանի որ ոչ թե նա է ուժեղ, ով ուժ ունի, այլ նա, ով մենակ չէ:Ինչքան էլ մեծ լինի մարդու ֆիզիկական ուժը, միայնակ նա, միևնույն է, բավականաչափ ուժեղ չէ:Ոչ բոլոր իրավիճակներում է հարկավոր լինում ֆիզիկական ուժը, իսկ հարազատ մարդու կարիք կա միշտ:Միշտ էլ պետք է մեկը, ով տխրության և հուսահատության պահերին կողքիդ կլինի, կաջակցի և չի թողնի, որ հանձնվես:Առանց հարազատների և ընկերների աշխարհում ոչ մի մարդ չի կարող իրեն լիովին ուժեղ զգալ, քանի որ հենց նրանք են տալիս իրական ուժը:

Գրականություն

Գրականություն 03․05․23

Երեք հարուստ կը վիճին ու վէճը հարթելու* համար կ՚երթան Խիկար
իմաստունին քով.
—Մենք եկած ենք գիտնալու, թէ մեզմէ ո՞վ հարուստ է։
—Դու՛ն խօսիր,— կը դիմէ իմաստունը առաջին մարդուն։
—Ես ոսկիի ու արծաթի, տուն ու տեղի, ունեցուածքի եւ արտ ու դաշտի տէր
եմ, հարստութեանս չափ ու սահման չկայ։
—Հիմա ալ դո՛ւն խօսէ տեսնենք,—կը դիմէ երկրորդին։
—Ես թէեւ թագաւորին զօրապետն եմ, բայց իրմէ երեք անգամ աւելի
հարուստ եմ։
—Իսկ դո՛ւն ինչ կ՚ըսես,— կը դիմէ Իմաստունը երրորդին։
—Ի՞նչ ըսեմ։ Ես ո՛չ պաշտօն ունիմ, ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ ալ արտ ու
դաշտ։ Ես գիտուն մարդ մըն եմ, ունեցած-չունեցածս գլխուս մէջն է։
Երեքը լսելէն յետոյ Խիկար Իմաստուն կ՚ըսէ.
—Ձեզմէ ամէնէն հարուստը գիտունն է. անոր հարստութիւնը մնայուն ու
անվերջանալի է եւ ոչ ոք կրնայ զայն խլել անկէ…

Շարունակել կարդալ “Գրականություն 03․05․23”
Ստեղծագործում եմ․․․ · Գրականություն

Ամեն ինչ իր ժամանակն ունի

Ամեն ինչ անցողիկ է․․․ Անցնում են բարկությունը, ատելությունը, վախը։Գալիս է մի պահ, որ վերջանում են վատ ժամանակները, իրենց տեղը տալով լավին, լուսավորին։Ինչ-որ պահի, այո, հնարավոր է, որ ընդհարապես կորի հույսը, որ կլինի այն, ինչին այդքան սպասել ենք, քանի որ աշխատանքներն արդյունք չեն տա, բայց պետք է մնալ համբերատար և չնայած դժվար ժամանակին շարունակել աշխատել։Սակայն, եթե թողնել ամեն ինչ, կամ էլ ընդհակառակը, փորձել արագացնել, իրավիճակն ավելի կվատանա։Պետք չէ վազել այն բանի հետևից, ինչը դեռ չի եկել, այդպես դուք հնարավոր է երբեք էլ չհասնեք այն բանին, ինչին ուզում եք։Շատ կարևոր է ապրել կյանքի հենց այս փոքրիկ “կանոնը” հիշելով, քանի որ այդպես հնարավոր կլինի խուսափել հուսահատություններից և ավելի մեծ խնդիրներից։

Գրականություն

Գրականություն 24․04․23

«Երեխե՛ք, նայեցեք այս վայր ընկած չինարի ծառին, տեսեք` ինչպես մեկնվել է, և արդեն սկսել է փտիլ։ Մի ժամանակ սա դալար է եղել և ձեզ նման փոքր։ Բայց երբ որ սկսել է բարձրանալ՝ շատ գոռոզացել է։ Պտուղ չի ունեցել, որ ճղները կռացներ, գլուխը խոնարհեցներ։ Աստված սրան բարձրանալու շնորհք է եղել տված, բայց սա իր գլխի պատիվը չի իմացել, Աստուծո ողորմությունը չի հասկացել։ Այս հիմարն ուզեցել է այնքան բարձրանալ, որ գլուխը երկինք հասցնե և իր ճղներով երկնքի սիրտը ծակծկե։ Աստված բարկացել է սրա գոռոզ մտածության վրա և ահագին բարձրությունից տապալել է»։

Շարունակել կարդալ “Գրականություն 24․04․23”
Գրականություն

Счастье – это путь, а не судьба/Երջանկությունը դա ճանապարհ է, այլ ոչ թե ճակատագիր

Счастье – это путь, а не судьба

Мы ожидаем, что жизнь станет лучше, когда нам исполнится 18 лет, когда мы поженимся, когда получим лучшее место работы, когда у нас появится ребенок, второй.

Потом мы себя чувствуем уставшими, так как наши дети растут медленно, и думаем, что, когда они вырастут, мы почувствуем себя счастливыми. Когда они становятся более самостоятельными и у них начинается переходный возраст, мы жалуемся, что с ними тяжело ладить, и когда они пройдут этот период, станет легче.

Շարունակել կարդալ “Счастье – это путь, а не судьба/Երջանկությունը դա ճանապարհ է, այլ ոչ թե ճակատագիր”
Գրականություն

Գրականություն 03․04․23

  1. Կարդա՛ Վիլյամ Սարոյանի <<Խորհուրդներ ամերիկացի ճանապարհորդին>> պատմվածքը և պատրաստվի՛ր քննարկման:
  2. Ի՛նքդ խորհուրդներ տո՛ւր ճանապարհորդին:

Իհարկե, միշտ էլ պետք է լսել հարազատների խորհոիրդները և հիշել դրանք, բայց օգտվել դրանցից թե ոչ, դա արդեն կարող է որոշել յուրաքանչյուրը։Ամեն մարդ միշտ խորհուրդներ է տալիս իր կյանքի փորձով, բայց չի կարելի համոզված լինել, որ ձեզ մոտ նույնպես այդպես կլինի։

Շարունակել կարդալ “Գրականություն 03․04․23”
Գրականություն

Любовь дает вам корни/Սերը ձեզ արատներ է տալիս

Любовь даёт вам корни

У вас могут быть деньги, у вас может быть дом, у вас может быть социальная защищённость, у вас может быть счёт в банке; ничто из этого не даст вам укоренённости. Это только заменители, бедные заменители любви. Они могут даже принести больше тревог, потому что, как только вы оказываетесь в физической безопасности — будь то посредством денег или социального статуса — у вас появляется множество страхов, так как эти вещи у вас можно отнять. Или вы начинаете беспокоиться о том, чтобы иметь больше и больше, потому что неудовлетворённость ума не знает пределов… Тогда как в основе всего лежала потребность иметь корни.

Շարունակել կարդալ “Любовь дает вам корни/Սերը ձեզ արատներ է տալիս”
Գրականություն

Գրականություն 21․03․23

Կարդա’ Ավ. Իսահակյանի <<Մայրիկիս>> բանաստեղծությունը։

ՄԱՅՐԻԿԻՍ

Հայրենիքես հեռացել եմ,
Խեղճ պանդուխտ եմ , տուն չունիմ,
Ազիզ մորես բաժանվել եմ,
Տըխուր-տըրտում, քուն չունիմ:

Շարունակել կարդալ “Գրականություն 21․03․23”
Գրականություն

Գրականություն 19․03․23

1.Կարդա’ Ակսել Բակունցի <<Միրհավը>> եւ պատմվածքի վերաբերյալ արտահայտի’ր կարծիք, վերաբերմունք։

Պատմվածքը ինձ շատ դուր եկավ, մի փոքր տխուր, բայց գեղեցիկ էր։Հնարավոր է առաջին անգամից անհասկանալի թվա, բայց ևս մեկ անգա կարդալուց հետո, համոզված եմ, այն շատ կհավանեք։

ээдш тотеыпр