Ֆիզիկա 8

Ֆիզիկա 15-19․05․23

1. Ի՞նչ է ջերմաշարժիչը: 

Ջերմաշարժիչներ են անվանում այն մեքենաները, որոնք վառելիքի ներքին էներգիան փոխարկում են մեխանիկական էներգիայի:

2. Ջերմաշարժիչների ի՞նչ տեսակներ գիտեք: Թվարկե՛ք ջերմաշարժիչների տեսակները:

Այսօր արդյունաբերության մեջ, տրանսպորտում և կենցաղում օգտագործվում են ջերմաշարժիչների տարբեր տեսակներ՝ ներքին այրման շարժիչ, դիզելային շարժիչ, շոգետուրբին (գազատուրբին), ռեակտիվ շարժիչ և այլն:

Շարունակել կարդալ “Ֆիզիկա 15-19․05․23”
Ֆիզիկա 8

Ֆիզիկա 01-05․05․23

1․ Ի՞նչն է Երկրի էներգիայի գլխավոր աղբյուրը:

Երկիր մոլորակի էներգիայի հիմնական աղբյուրն Արեգակն է: Երկրի մակերևույթի յուրաքանչյուր քառակուսի մետրը 1 վ-ում Արեգակից ստանում է մոտ 1,5 կՋ էներգիա:Դրա շնորհիվ Երկրի վրա ստեղծվել են կյանքի գոյության անհրաժեշտ պայմաններ:

Շարունակել կարդալ “Ֆիզիկա 01-05․05․23”
Ֆիզիկա 8

Ֆիզիկա 24-28․04․23

1. Ինչի՞ համար է ծախսվում եռացող հեղուկին տրվող էներգիան:

Եռացող հեղուկին մատակարարվող էներգիան ծախսվում է մոլեկուլային կապերի ոչնչացման վրա և վերածվում գոլորշու ներքին էներգիայի։Այսինքն՝ այդ էներգիան ծախսվում է ներքին էներգիան մեծացնելու վրա։ Էներգիա ստացող մոլեկուլները մեծացնում են իրենց միջև հեռավորությունը՝ հեղուկը վերածվում է գազի:

Շարունակել կարդալ “Ֆիզիկա 24-28․04․23”
Ֆիզիկա 8

Ֆիզիկա 13-17․03․23

Առաջադրվող հարցեր՝

           1.Մարմինների որ հատկությունն է բնութագրում տեսակարար ջերմունակությունը:

Մարմիններն օժտված են այնպիսի հատկությամբ, որ տվյալ պայմաններում միևնույն զանգվածով տարբեր մարմիններ նույն չափով տաքացնելու համար պահանջվում են տարբեր ջերմաքանակներ: Մարմնի այդ հատկությունը բնութագրում են մի ֆիզիկական մեծությամբ, որն անվանում են տեսակարար ջերմունակություն:

Շարունակել կարդալ “Ֆիզիկա 13-17․03․23”
Ֆիզիկա 8

Ֆիզիկա 06-10․03․23

1.Բացատրեք, թե ինչպես է տեղի ունենում ջերմափոխանակումը մթնոլորտի ստորին՝ տաք, և վերին՝ սառը, շերտրրի միջև: Ձեզ հայտնի որ օրենքի վրա է հիմնված այդ ջերմափոխանակումը: 

Տաքանալիս օդն ընդարձակվում է, և նրա խտությունը փոքրանում է շրջապատող սառն օդի խտությունից: Այդ դեպքում տաք օդի վրա ազդող արքիմեդյան ուժը գերազանցում է նրա կշիռը և ստիպում, որ այն բարձրանա վեր, իսկ ավելի մեծ խտությամբ օդը իջնի ներքև: Տեղի է ունենում օդի սառւ և տաք շերտերի մեխանիկական խառնում, որն ուղեկցվում է ջերմափոխանակմամբ: Ջերմափոխանակման այս եղանակն էլ կոչվում է կոնվեկցիա: Կոնվեկցիայով ջերմափոխանակումը բնորոշ է նաև հեղուկներին:

Շարունակել կարդալ “Ֆիզիկա 06-10․03․23”
Ֆիզիկա 8

Ֆիզիկա 13-17․02․23

1. Ի՞նչ է կատարվում տաք և սառը մարմիններն իրար հպելիս:

Կատարվում է ջերմության փոխանակում։

2.Որ ֆիզիկական մեծությունն է բնորոշում մարմնի տաքացվածության աստիճանը:

Մարմինների տաքացվածության աստիճանը որոշում են ջերմաստիճան կոչվող ֆիզիկական մեծությամբ:

Շարունակել կարդալ “Ֆիզիկա 13-17․02․23”