Հայոց լեզու

Հայոց լեզու 07.10.22

  1. Կետերի փոխարեն գրիր համապատասխան տառը:
    Կատաղի թշնամու հանկարծակի հարձակումներից զգուշանալու համար ժողովուրդը լեռան բարձ ունքին՝ հինավուրց վանքում, կախում է մի հսկա զանգ: Այն իր ղողանջը տարածում էր հեռու — հեռու, և անդնդախոր կիրճերն ու երկնամուխ լեռ ները, նրա ղողանջյունը արաձգանքելով, մարդկանց վաղօրոք տեղեկացնում էին մոտալուտ վտանգի մասին ու ոտքի հանում: Արյունռուշտ Լենկթեմուրը, մահ ու սարսափ սփռելով, հափշտակելով ու գերեվարելով գալիս հասնում է Արաքսի երփնավառ բուսականությամբ հարուստ կանաչազարդ ափը և հարթ դաշտավայրում բանակ զարկում: Հաջորդ օրը արնածարավ բռնակալի զորքը պիտի անցներ փրփր առատ գետն ու արշավեր շեն ու հարուստ գյուղերի վրա: Նույն օրը աշխարհավեր բռնակալի վրանն է մտնում մի հայ դավաճան` նրան ծառայելու պատրաստակամությամբ: Երբ անարգ դավաճանը հայտնում է ժողովրդին միավորող փրկարար զանգի գաղ տնիքը, Լենկթեմուրը նայում է մատնիչին, ապա ամ բարտավան կեցվածքով բարբառում.
    — Գնա՛, այրի՛ր զանգը, այնպես արա՝ այլևս երբեք չլսվի նրա ղողանջը: Շատ ոսկի ու արծաթ կստանաս:
Շարունակել կարդալ “Հայոց լեզու 07.10.22”