Գրականություն 9

Գրականություն 10.04.24

Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,

Ննջում է կարծես ծաղկե անկողնում,

Անտառն արևի բեկբեկուն մի շող

Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,

Վիզը երկարել ու ջուր է խմում,

Հովն ամպի թևից մի փետուր պոկել,

Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ

Ոսկե բոցի պես թևը ծիծառի…

Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ

Թող մայրամուտը մի քիչ երկարի:  

Շարունակել կարդալ “Գրականություն 10.04.24”
Գրականություն 9

Զնգացող լռություն

Թվում է, թե երբեք չդադարող աղմուկի և եռուզեռի աշխարհում լռությունը պետք է հաճույք դառնա մեզ համար։Սակայն եղե՞լ եք դուք երբևէ զնգացող լռության մեջ։Այնպիսի լռության, որ ոչինչ բացի սեփական շնչառությունիցդ չես լսում, այնպիսի լռության, որը ճնշում է բոլոր կողմերից, հեռու փախչելու ցանկություն արթնացնելով։Զնգացող լռությունն ուղակի այնպիսի վիճակ չէ, երբ չկա ոչ մի տեսակի ձայն։Դա մի ժամանակահատված է, երբ գլխումդ խառնվում են վատն ու լավը, հանգիստն ու անհանգստությունը։Մի կողմից այո, դա պահ է, երբ կարող ես հանգստանալ անընդհատ քեզնից ինչ-որ բան պահանջող շրջապատից, կարող ես լսել ինքդ քեզ և հասկանալ, թե վերջապես ինչ ես ուզում կյանքից հենց դու։Բայց մյուս կողմից, երբ մնում ես լռության մեջ, առանց ինչ-որ ձայնի, սկսում ես մտածել այնպիսի բաների մասին, ինչի մասին կնախնտրեիր երբեք չմտածել և հիշում ես բաներ, որոնք ավելի լավ կլիներ հավերժ ջնջած լինեիր նույնիսկ հիշողությանդ ամենահեռու անկյուններից։Ընդհանրապես, ես կարծում եմ, որ զնգացող լռությունը շատ երկիմաստ վիճակ է։Ամեն մարդ այն տարբեր ձև է ընկալում, կախված իրենց իսկ ներքին վիճակից և հայացքներից։

Գրականություն 9

Գրականություն 03․04․24

2. Համո Սահյանի՝ հատկապես ո՞ր մի բանաստեղծությունը հավանեցիր, ինչո՞ւ: Փորձիր վերլուծել:

Համո Սահյանի բանաստեղծություններից իմ ամենասիրելին, երևի թե «Դու ուզեցիր» բանաստեղծությունն է:ինձ դուր է գալիս, քանի որ արտահայտում է շատ խորը զգացմունքներ, թեև ոչ այնքան հաճելի հենց իր՝ հեղինակի համար։Տալով սիրելիին ամեն ինչ, նա փոխարենը ստանում է միայն պահանջներ։Կինն անընդհատ ինչ-որ բան է ուզում փոխել նրա մեջ, բայց դրա հետ մեկտեղ ցանկանում է, որ ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա։Նա ուզում է, որ հեղինակը, տեսնելով իր բոլոր մեղքերը՝ դրանց վրա աչք փակի, ուզում է, որ չնայած նրա վատ վիճակին, իր համար միշտ տոն լինի։Այս բանաստեղծությունը, իմ կարծիքով, սիրո մասին է, որն այդպես էլ չէր ունենալու իր երջանիկ ավարտը:

Գրականություն 9

Գրականություն 05․03․24

  • Ո՞րն է   քո կյանքի անսասան օրենքը:

Իմ կյանքի անսասան օրենքը այսպես է հնչում՝ «Կյանքում չկան վատ և լավ պահեր։Այն մի մեծ լավ պահ է, միայն պետք է կարողանալ այն թեթև և ժպիտով ընդունել»։

Շարունակել կարդալ “Գրականություն 05․03․24”
Գրականություն 9

Թմկաբերդի առումը

Թմկաբերդի առումը

Պոեմը Նադիր Շահի մասին էր, ով ցանկանում էր տիրանալ Թմկաբերդին։Սակայն նա միշտ պարտվում էր պարտվում էր Թաթուլին՝ Թըմկա բերդի արքային։Արքան շատ գեղեցիկ կին ուներ և Նադիրը որոշեց իրենով անել Թըմկա բերդը և նաև տիրանալ թագուհուն։Նադիր Շահը նրա մոտ մի աշուղ ուղարկեց, որ նրան գովերգի։Նա ասաց, որ թագուհին միայն ոսկու մեջ կապրի, իր հետ գալուց հետո։Կինը գայթակղվեց և երբ բոլորը տոնում էին Թաթուլի հաղթանակը, նա, ավելի շատ գինի լցնելով բոլորին քնեցնում է նրանց և ներս թողնում թշնամուն։Երբ Նադիրը վերցնում է Թըմկա Բերդը հրամայում է թագուհուն ժայռից նետել։

Ի՞նչ է պոեմը

 Չափածո պատմողական ստեղծագործության ժանր։

Գրականություն 9

Փարվանա

«Փարվանա» բալլադ

Փարվանա արքան ուներ մի չնաշխարհիկ դուստր:Մի օր նա հավաքում է Կովկասի բոլոր արքայազններին և ասում, որ իր աղջկա հետ կամուսնանա միայն նա, որ կհաղթի մյուսներին մենամարտում։Սակայն արքայադուստրը թույլ չի տալիս, որ մենամարտը կայանա պնդելով, որ ուժով սիրելիին չեն ընտրում։Աղջիկն ասում է, որ իր սիրտը կտա միայն նրան, ով կբերի անմար կրակը:Կտրիճները լսում են արքայադստեր հրամանը, և հեծնելով իրենց ձիերը ճանապարհ են ընկնում:Անցնում են տարիներ և ամեն անգամ աղջիկը նայում է սարերին և հարցնում հորը, գալու՞ են արդյոք կտրիճները:Արքան միշտ հուսադրում էր դստերը, որ նրանք անկասկած կվերադառնան, սակայն ոչ այնքան արագ, քանի որ ճանապարհին արյունահեղ մարտեր են նրանց սպասում:Բայց նորից տարիներ են անցնում և աղջիկը դադարում է հորն այդ մասին հարցնել, քանի որ գիտակցում է այն փաստը, որ արքայազներն այլևս չեն վերադառնա։Այդ պատժառով հուսահատված արքայադուստրը սկսում է լաց լինել այնքան ուժգին, որ խորտակում է արցունքներով ողջ քաղաքը, որի տեղում հիմա ծփում է Փարվանա լիճը։

Շարունակել կարդալ “Փարվանա”
Գրականություն 9

Ինչպես Թումանյանը կտավներ փրկեց

Ինչպես Թումանյանը կտավներ փրկեց

1921 թվականին Վրաստանի խորհրդայնացման առաջին օրվանից Թումանյանը մի կողմ է կանչել «Հայարտան» վստահելի անդամներին և ասաց.

Շարունակել կարդալ “Ինչպես Թումանյանը կտավներ փրկեց”
Գրականություն 9

Կարդում ենք Տերյան

Նվարդ Թումանյանի հուշերից

Տերյանը՝ գրական հայերենի հիմնադիր և քաղաքական գործիչ

Բանաստեղծություններ

Բանաստեղծության վերլուծություն

Տերյանի բանաստեղծությունների ընտրանի

Գրականություն 9

Գրականություն 14․02․24

Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
Զգալ, որ դու կաս և լինել հեռու.
Երկրպագել քեզ առանց սիրվելու,
Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար…

Շարունակել կարդալ “Գրականություն 14․02․24”