Գրականություն

Արփենիկ Չարենցի հուշերը հոր մասին

Զգացողություններս շատ տարբեր էին։Չհասկացա, ե՞րբ դեմքիս ժպիտը փոխվեց արցունքներով։Արփենիկ Չարենցը շատ կարճ, բայց այնքան գեղեցիկ և հուզիչ ներկայացրեց հոր հետ անցկացրած պահերը․․․ Ինձ շատ դուր եկավ ու չկարողացա կարդալ առանց արցունքների։Աչքիս առաջ անգամ երևացին այն պահերը, որոնք Արփենիկը ներկայացրեց։Շատ եմ ուզում, որ թե՛ մեծերը, թե՛ փոքրերը գոնե մեկ անգամ կարդան Արփենիկ Չարենցի հուշերը և զգան այն ջերմությունը, որը ես զգացի կարդալու ընթացքում։

Թողնել մեկնաբանություն