Գրականություն · Իմ գրադարանը

Աշնանային ընթերցումներ

Ես հիմա կարդում եմ Յոհաննա Սփիրիի “Հայդի” գիրքը։Գիրքը պատմում է Հայդի անունով մի աղջկա մասին, ում մորաքույրը հանձնում է սարերում ապրող պապի խնամակալությանը և մեկնում Ֆրանկֆուրտ աշխատելու։Հայդին առաջին իսկ օրվանից կապվում է սարերի մաքուր օդին և պապիկին։Ծանոթանում է այծապան Փեթերի հետ և ամեն օր նրա հետ արոտավայր գնում։Այդպես անցնում են տարիներ։Հայդին լիովին ընտելացել էր գյուղական կյանքին, բայց մի օր մարաքույրը վերադառնում է և ասում, որ Հայդիին պետք է իր հետ Ֆրանկֆուրտ տանի։

Ֆրանկֆուրտում աղջկան առաջին իսկ օրվանից չեն հավանում։Բանն այն է, որ Հայդիին տանում են մի հարուստ ու ավանդապաշտ մի ընտանիք, որտեղ աղջիկը պետք է ընկերակցի այդ տանն ապրող 11-ամյա Քլարային, ով ընդունակ չէ քայլելու։Հայդին իր պահվածքով շատ է զվարճացնում Քլարային, բայց նրա այդ ազատ պահվածքը ամենևին դուր չի գալիս օրիորդ Ռոթենմայերին, քանի որ նա կարծում է, որ աղջիկը սանձարձակ է։Օրիորդը ամեն կերպ փորձում է Հայդիին ավելի կարգապահ երեխա դարձնել և սովորեցնել քաղաքի կյանքին, բայց ամեն ինչ նրանց այդքան հեշտ չի տրվում․․․

Շարունակելի․․․

Գրականություն · Իմ գրադարանը

Աշնանային ընթերցություններ․ Ուսումնական աշուն

Այս աշունը դարձավ վերընթերցության եղանակ։Վերընթերցեցի Անտուան դը Սենտ Էքզյուպերիի <<Փոքրիկ իշխանը>>։Ամենասիրելի գրքերիցս մեկն է։Այն եզակի գրքերից է, որ ինչքան էլ վերընթերցես մեկ է ուզում ես նորից սկսել։Ես սիրում եմ առաջին գլուխը, քանի որ այնտեղից է ամեն ինչ սկսվում։Հերոսներից ամենաշատը սիրեցի գլխավոր հերոսին՝ Փոքրիկ Իշխանին, ինչու՞, որովհետև գտա իր մեջ ինձ։Կարծում ամեն երեխա էլ կգտնի իր մեջ հենց այդ Փոքրիկ Իշխանին, քանի որ բոլոր երեխաներն էլ մեծերին չեն հասկանում և նրանց տարօրինակ է թվում մեծերի պահվածքը։

Իմ գրադարանը

Կարդացել եմ․․․

Ես ամառային արձակուրդների ընթացքում կարդացել եմ Ֆրենսիս Հոջսոն Բրնեթի <<Խորհրդավոր պարտեզը>> գիրքը։Այն Հնդկաստանում ծնված տասնամյա Մերի Լենոքսի մասին էր, որի ծնողները այնտեղ բռնկված համաճարակի պատճառով մահանում են և աղջկան տեղափոխում են Անգլիա՝ Յոքշիր, և հանձնում իր հանգուցյալ հորաքրոջ ամուսնու խնամակալությանը։Մերիին տանում են 100 սենյականոց և բազմաթիվ պարտեզներով մի հին տուն։Մերին այնտեղի աշխատող Մարթայից իմանում է, որ տանը կա մի պարտեզ, որն արդեն 10 տարի է ինչ կողպված է և բանալին էլ հողի տակ թաղված է։Ու այդ օրվանից Մերին դեղնած երեսով, չար և նիհար երեխայից վերածվեց բարի, կարմրաթուշ և գեղեցիկ աղջկա։Նաև նա ոչ մեկին չէր սիրում և այն օրվանից ինչ գտավ պարտեզը սկսեց շատերին սիրել։

Ի՞նչ սովորեցի

Սովորեցի, որ բնությունը կարող է փոխել մարդուն դեպի լավը։Ես գիտեի, որ բնությունն ունակ է փոխել մարդու արտաքին տեսքը, բայց զարմացա, որ նաև փոխում է մարդու բնավորությունն ու մտքերը։

Գրականություն · Իմ գրադարանը · Uncategorized

Խորհրդավոր կղզի գիրք

30.01.20

Ես կարդում եմ Ժյուլ Վեռնի <<Խորհրդավոր կղզի>> արկածային գիրքը։Ցավոք սրտի ես պատմել այս գրքի մասին չեմ կարող, որովհետև շատ քիչ եմ հասցրել կարդալ, իսկ գիրքը շատ մեծ է պատմելու համար։Կպատմեմ երբ ավելի մանրամասն ծանոթանամ գրքին։

06.02.20

Ես այսօր էլի կարդացի իմ գիրքը։Այն ինժիներ Սայրես Սմիթի, թղթակից Գեդեոն Սպիլեթի, Նեգր Նաբի, նավորդ Պենկրոֆի, պատանի Հերբերթի մասին է, որոնք գերի էին ընկել Ռիչմոնդում։Նրանք ուզում էին փախչել օդապարիկով շատ ուժեղ քամու օգնությամբ։Հետո հինգից չորսը ընկնում են ինչ-որ ցամաքի վրա։

Այս գիրքը շատ հետաքրքիր է ես կշարունակեմ այն։

13.02.20

Կորածը Սայրես Սմիթն էր։Նրա չորս ընկերները նրան ամենուր փնտրում էին, բայց չէին գտնում։Հանկարծ նրանք հայտնվում են մի կղզու վրա, որտեղ էլ անցկացնում են մի գիշեր։Հետո Նաբը անցնում է մի ուժեղ հոսանքի միջով, որպեսզի անցնի մյուս ափ։Նավաստին փորձում է կանգնեցնել նրան, բայց Նաբը Սայրես Սմիթին գտնելու համար անում էր ամեն ինչ։

Իսկ թե ինչ է լինելու հետո ես կիմանամ երբ կարդամ շարունակությունը։

 

20.02.20

Ես կարդում եմ իմ գրքի չորրորդ գլուխը։Այնտեղ երեք տղաները մնում են մենակ։Թղթակիցը անցնում է մյուս ափ։Մնում են երկուսը։Նրանք պայմանավորվում են երեք ժամ հետո նույնպես գնալ մյուս ափ, որպեսզի ավելի անվտանգ լինի։Եվ երեք ժամ հետո նրանք անցնում են։Սկսում են այնտեղ ապրելու տեղ ման գալ։ Գտնում են մի գրանիտե պատ, որի վրա սկսում են տեղ ման գալ, բայց չեն գտնում։Հետո գտնում են մի խխունջի տեսակ, որը կարելի է ուտել։Նրանք ուտում, կշտանում են։ Հետո այդ գրանիտե պատի մեջ մի անցք են գտնում և իրենց ապաստանը կառուցում այնտեղ։

Գրականություն · Իմ գրադարանը · Uncategorized

Էմիլը Լյոնեբերգայից

Ես կարդում եմ ”Էմիլը Լյոնեբերգայից” գիրքը,որը վերցրել եմ հենց մեր գլխավոր գրադարանից:Գիրքը պատմում է փոքրիկ տղայի`Էմիլի մասին,որի կյանքը լի է արկածներով և ծիծաղելի իրադարձություններով:Այդ տաղն շատ չարաճճի էր և հանգիստ չէր նստում իր տեղում:Էմիլը նաև ուներ փոքրիկ քույրիկ, որի անունը Իդա էր:Նրանք միասին էին չարաճճիություններ անում:Գիրքը ինձ շատ դուր եկավ և ես կշարունակեմ կարդալ այն և առաջարկում եմ կարդալ նաև ձեզ:

Գրականություն · Իմ գրադարանը · Uncategorized

Մայրենիի արձակուրդային աշխատանք

Գարնանային ուսումնական արձակուրդի ընթացքում ես կարդացել եմ Գրիմմ Եղբայրների <<Հենզելն ու Գրետելը>>հեքիաթը:Կփորձեմ համառոտ ներկայացնել կարդացածս:Այս հեքիաթը Հենզել անունով տղայի և Գրետել անունով աղջկա մասին էր:Նրանց տանում են անտառ և նրանք ընկնում են մի տնակ,որտեղ ապրում էր մի պառավ,որը բռնում է Հենզելին և Գրետելին:Մի օր պառավը հրամայում է Գրետելին թխվացք պատրաստել նա այդպես ուզում էր այրել Գրետելին,բայց Գրետելը հրում է այդ պառաավին թոնրի մեջ և փակում դուռը ազատում Հենզելին:Այդ պառավի տանը սնդուկներով ադամանդներ են լինում պահած նրանք վերցնում են ադամանդները և վերադառնում տուն:

Գրականություն · Իմ գրադարանը · Uncategorized

Չալանկը

Չալանկը,գոմի դռան առաջ կանգնած, սկսեց կլանչել ու անհանգիստ շարժումներ անել: Հայրս անմիջապես բացեց գոմի դուռը,և երբ մտանք ներս,ու ես ճրագով լուսավորեցի գոմը-մեր աչքին պարզեց մի այսպիսի տեսարան:

Այդ օրվանից մենք սկսեցինք սիրել Չալանկին առանձին սիրով:Եվ երբ պատահում էր, նա հաչում,կլանչում էր դուրսը`մնեք միշտ ուշադիր էինք նրա ձայնին:Գիտենիք,որ Չալանկը սուտ չի հաչի:

-Շունը խելացի կենդանի է,-ասում էր հայրս այս դեպքից հետո:

-Շանն ախպոր պես պիտի սիրել…

Զարմանալի շուն էր մեր Չալանկը ,տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով.մուրացկանների հատընդատ,ասես իմացելու համար միայն,անծանոթների վրա տարակուսով երևի մտածելով,հանկարծ տան բարեկամ չլինի՞,ձեռնափայտով մարդկանց հախուռն:

 

Չալանկը շատ զարմանալի շուն էր նա տարբեր մարդկանց վրա տարբեր ձևեով:Մուրացկանների վրա քիչ-քիչ միայն զգուշացնելու համար,անծանոթների վրա կասկածով հանկարծ բարեկամ չլինի՞,ձեռնափայտով մարդկանց վրա շատ,որովհետև վախենում էր ձեռնափայտից: