Գրականություն · Uncategorized

Առցանց ընթերցանության օր․ Փոքրիկ Մուքը

Այսօր որոշեցի կարդալ Փոքրիկ Մուքը հեքիաթը։Ճիշտն ասած սկզբից մտածեցի, որ չեմ կարող կարդալ այս հեքիաթը, բայց մի փոքր կարդալուց հետո նույնիսկ չհասկացա ինչպես վերջացրեցի կարդալը։Այս հեքիաթը շատ հետաքրքիր էր և ուսուցողական։Այն պատմում էր որ մարդուն ծաղրել չի կարելի ու կապ չունի, թե ինչ թերություն ունի այդ մարդը։

Փոքրիկ Մուքը

Իմ հայրենի Նիկե քաղաքում ապրում էր մի մարդ, որին կոչում էին Փոքրիկ Մուք։ Թեպետ այն ժամանակ ես դեռ երեխա էի, բայց շատ լավ եմ հիշում նրան, մանավանդ, որ մի անգամ նրա պատճառով հորիցս մի լավ ծեծ կերա։ Այն ժամանակ փոքրիկ Մուքն արդեն ծեր մարդ էր, բայց շատ կարճ հասակ ուներ։ Եվ տեսքն էլ, ընդհանրապես, շատ ծիծաղելի էր, փոքրիկ, բարալիկ մարմնի վրա տնկված էր ահագին գլուխը, որ շատ ավելի մեծ էր, քան սովորական մարդկանցը։

Շարունակել կարդալ “Առցանց ընթերցանության օր․ Փոքրիկ Մուքը”